|
Մայլի Սայրուսի կերպարանափոխությունը
10.12.2013
Երգչուհի Մայլի Սայրուսը որոշել է վերադառնալ ավելի զուսպ կերպարի՝ փոխելով սանրվածքը:
Սայրուսը որոշել է փոխել սանրվածքը՝ երկարացնելով կարճ կտրված մազերն ու այդպիսով զարմանք պատճառելով նաև իր երկրպագուներին: Նոր ոճը երգչուհուն շատ է սազում, այդ սանրվածքով էլ վերջինս շատ յուրահատուկ տեսք ունի, դա փաստել են նաև երգչուհու բլոգում գրանցվածները:
Նոր սանրվածքով երգչուհին նկարներ էր հրապարակել դեռևս նոյեմբերին, սակայն, ինչպես գուշակել էին երկրպագունները, դա կեղծամ էր եղել, իսկ ահա հաջորդ օրը Սայրուսի բնական սանրվածքն արդեն այդպիսին էր: Գուցե Մայլիին ոգևորել էին այն բազում հաճոյախոսությունները, որոնք նա ստացել էր՝ կապված նոր ոճի հետ:
Հարկ է նշել, որ վերջերս բոլոր աստղերը միահամուռ կերպով փոխում են իրենց սանրվածքները, նրանց մի մասն էլ այդպիսի արմատական փոփոխությունների առաջին անգամ է դիմում:
Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 9118 անգամ
Читать на русском
|