|
Ինչպես արթնանալ առավոտյան
06.12.2013
Ինչպե՞ս եք զարթնում առավոտները: Խմո՞ւմ եք մի բաժակ սուրճ, թե՞ մարմնամարզություն եք անում: Հետազոտող Գեորգի Ֆերենշտեյնին հաջողվել է պարզել, թե այս երկու մեթոդներից որն է ավելի նախընտրելի կիրառել:
Նա պնդում է, որ անգամ 30 վայրկյան մարմնամարզությունն ավելի լավ է օգնում զարթնելուն, քան մեկ բաժակ սուրճը: Արված փորձերից պարզ է դարձել, որ ֆիթնեսը բարելավում է մարդու ճանաչողական ունակություններն ավելի լավ, քան սուրճը, առաջինը՝ 12%, երկրորդը՝ ընդամենը 5: Սուրճի միակ օգտակարությունը այն է, որ շնորհիվ իր մեջ պարունակվեղ կոֆեյինի, լավացնում է հիշողությունը:
Փորձի արդյունքում չափել են մասնակիցների զարկերակը, ճնշումը, ինչպես նաև' արագ արձագանքելու ռեակցիան: Մի խումբ մասնակիցների տրվել է սուրճ՝ 250 գրամ, մյուսները զբաղվել են ֆիզիկական ակտիվությամբ՝ 30 վայրկյան: Վերջում համեմատվել են արդյունքները և պարզվել է, որ ֆիզիկական ակտիվությունն ավելի օգտակար է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10242 անգամ
Читать на русском
|