|
Միրանդա Քերը թողարկել է օրգանական կոսմետիկայի հավաքածու
28.10.2013
30-ամյա Միրանդան համատեղում է ֆոտոշարքերում լուսանկարվելը, ցուցադրությունները, որդուն խնամելը, ինչպես նաև թողարկում է օրգանական կոսմետիկայի իր հավաքածուն:
Միրանդան առողջ կենսակերպի, լավ սնունդի և բնական կոսմետիկայի կողմնակից է: «Ես մեծացել եմ փոքրիկ ավստրալիական քաղաքում, և գնահատում եմ այն ամենը, ինչ կապված է բնության հետ, բնական է: Ցավոք արդեն 7 տարի է ապրում եմ աղտոտ մեգապոլիսում, սակայն ես ինձ համար գտել եմ ելք. գնում եմ միայն օրգանական սնունդ, իմ տանն աճեցնում կանաչիներ: Նախկինում ես չէի կարող գտնել բնական կոսմետիկա և 2007 թվականին որոշեցի ինքս թողարկել օրգանական կոսմետիկա: Ես ցանկանում եմ լավագույն խնամքը իմ և իմ մաշկի համար: Եվ այն պատրաստել եմ իմ ձեռքերով»:
Նարդոս, հալվե (ալոէ) և վարդի թերթերի յուղ' ահա Միրանդայի կոսմետիկայի հիմնական բաղադրությունը: Վերջինիս մեջ կա նաև գաղտնի 170 վիտամիններից բաղկացած նոնի էկստրակտ, որը Միրանդան խմում է 14 տարեկանից:
Kora Organics-ի նոր գովազդի համար Միրանդան նկարահանվել է ավազների մեջ, իսկ մյուս լուսանկարում սպիտակ շրջազգեստով նստած է ծովի ափին և գերող հայացքով նայում է:
Աղբյուր` LADYNEWS.am





Դիտվել է 10306 անգամ
Читать на русском
|