Յուրաքանչյուր զույգ ունենում է այնպիսի փուլ, երբ հարաբերությունները դառնում են սովորական ու անհետաքրքիր: Այլևս չկան հետաքրքիր զրույցներ, միասին անցկացրած ժամանակը Ձեզ չի ոգեշնչում, իսկ Ձեր տղամարդն էլ սկսել է մեկուսանալ և դարձել է սառը:
Դուք սկսում եք խորհել' ինչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է նա այդպես փոխվել: Իհարկե, պատճառները փորձում եք Ձեր մեջ փնտրել' ինչու նա այլևս Ձեզ չի սիրում: Միանգամից մտածում եք, որ նա Ձեզ դավաճանում է ու շուտով ապահարզան կպահանջի: Պետք չէ հապճեպ ենթադրություններ անել' մտածելով ամենավատը, Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի տարբերակներ, որոնք հնարավոր է' պատճառ դառնան Ձեր սիրելի տղամարդու այդպիսի պահվածքի:
Նա ուժեղ սթրես է ապրում: Տղամարդիկ շատ հաճախ են բախվում աշխատանքային խնդիրների և փորձում են ամեն ինչ միայնակ հաղթահարել' չկիսվելով իրենց կողակցի հետ: Նրանք կարող են ամբողջովին տրվել այդ խնդիրներին' անգամ չկասկածելով, որ այդպես դառնում են անտարբեր ու սառը զուգընկերուհու հանդեպ:
Նա հայտնվում է խաչմերուկում: Գալիս է ինչ-որ ժամանակ, երբ տղամարդը սկսում է մտածել' իրեն ավելին է անհրաժեշտ, քան ինքն ունի: Հենց այդ փնտրտուքների ժամանակ նրանից պահանջվում է անմնացորդ նվիրում և շատ հնարավոր է' Ձեզ համար այլևս ժամանակ չմնա: Այդպիսի դեպքերում նրան հանգիստ թողեք այդ նոր իրավիճակում:
Նա զգում է' այն տղամարդը չէ, ով պետք է Ձեզ: Եթե Դուք Ձեզ Ձեր տեղում չեք զգում, նյարդային եք, վրդովմունքի ու անորոշության մեջ, ապա դա ազդում է տղամարդու վրա: Յուրաքանչյուր տղամարդ երազում է լինել լավագույն ամուսին և հայր իր կնոջ ու երեխաների համար: Այդպիսի իրավիճակներում ասեք նրան' նա լավագույնն է Ձեզ համար:
Նրան հանգստանալ է պետք ընկերների հետ: Ինչպես աղջիկներն առանց ընկերուհւների չեն կարող, այդպես էլ տղամարդիկ' առանց ընկերների: Հաճախ նրանք զոհաբերում են ընկերներին հանուն ընտանիքի: Բայց, եթե կինը ամուսնու լավն է ցանկանում, նա դեմ չի լինի, որ վերջինս ժամանակ առ ժամանակ ընկերների հետ հանդիպի ու հաճելի ժամանակ անցկացնի:
Lilit | 11-02-2019 22:57
Es hamamit em der het vor txamardn petq e hamgstana jerm mtnolort stexcel erb na tun e galis ushadir linel vonc kmeknabaneq vor txamardn asuma eankoxnum chem uzum
ani | 20-06-2017 23:30
Txamartun mshtapes petqe pahel dzerqeri mej.txamardn petqe tann iren hangist zga u hajeli lini anckacnel azat jamanakn tan@ qan drsum.arajin patmutyunic cncvac em nax es chem karoxanum @ndunel en pastn vor axjikn kapvume erexaner u kin unecox txamardu het heto el ayn vor na vstahoren asume te knojn chi sirum.hashvi charnelov ayn pastn vor aranc siro erexaner chen unenum unenum en datark haraberutyunner.es qez xorhurd ktai gtnel enpisi mekin ov klini azat ev klini miayn qonn.vorpeszi du chdarnas patnesh erexaneri .nrac mor ev hor mijev uxaki vayelir kyanqt bac tox aynpisi anpayasxanatu txamardkanc ovqer aranc gitakcelu amusnanum u erexaneren artadrum uxaki haskacir ete txamartn dzaxoxele arajin kapn ev chi bavararvel mek erexayov u unecele 2rdin da vkayume txamartu ankayunutyan masin na qo hetel nuyn kerp kvarvi.nra kinn hanun erexaneri patrasta achq paki u ayd txmari jet mna chnayac es ktqei nman stor u tulamort mardu vra uxaki du shans unes qani dzez aveli amur kaper chi pahum tox ayd xxjuk u ankayun mardun
Amalya | 04-10-2013 01:12
barev dzez....es hima shat mrc u shat lurj xndri arjev em,,,es sirum em mi txayi ,ov musnacac e ,uni 2 erexa,tax ev axjik,,,3 amis araj sksvec mer @nkerutyun@ ,,,nshem vor inq@ knoj@ chi sirum,,u bajanvac e exel,,hima kin@ erexanerin vercrel ekel txayi cnoxneri mot u txan erexanerin zoh gnalov aprum e knoj het,,,mer @nkerutyan masin imacel e kin@ u ibr mec stres e aprum,,,txayin gcelov vecheri mej,,,an@ndhat krivner e anum miajamank imanalov vor ir amusin@ bacardzak antarber e ir handep,,,irenc haraberutyunneri mej gorciq e darcrel irenc erexanein u kopit asac shantajov amusnun porcum e pahel ir koxqin,,,ardyunqum menq enq tarapum,bayc hanun erexaneri txan voch mi qayl chi karoxanum anel,,,hima anoroshutyan mej e u es stipvac indz heru em pahum,,vorqan el vor da chi @ndunum txan,,,,xndrum em xorhurd kam mek ayl ognutyun cuyc tveq,,,es tarapum em u hetzhete ays amenn anradarnum e aroxjutyans vra,,,el chemm asum vor hoqekan ashxarhs xarnvac e,,,,naxapes shnorhakal em
02-11-2026 09:33 Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52 Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01 Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։
02-11-2026 06:03 Կիպրոսում անհետ կորած 61-ամյա ռուս կինը մահացած է գտնվել ջրհորում՝ սպանված իր երիտասարդ սիրեցյալի կողմից։ Օլգա Վասիլևան հինգ ամիս հանդիպում էր Սիրիայի քաղաքացու հետ, սակայն մի վեճից հետո դադարել է զանգերին պատասխանել։ Կնոջ դին հայտնաբերվել է Լիմասոլի մոտ գտնվող Սաիտասի լեռնային շրջանում, իսկ նրա 43-ամյա սիրեկանը խոստովանել է սպանությունը։
31-10-2026 10:13 Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։