|
Pure Honey. նոր բույր Քիմ Քարդաշյանից (լուսանկարներ)
25.09.2013
Քիմ Քարդաշյանի ներկայացրած նոր բույրը՝ Pure Honey-ին, նրա հինգերորդ օծանելիքն է: Քիմը օրերս օծանելիքի գովազդի առաջին լուսանկարները հրապարակել է իր թվիթթերյան էջում, որտեղ գլխավոր դերում, բնականաբար, հենց ինքն է:
Ֆոտոշարքն արվել է մինչ այն, երբ Քիմն առաջին անգամ մայր դարձավ, և նախքան նրա շիկահեր դառնալը:
Նոր օծանելիքի մասին Քիմը ասում է. «Ես կցանկանայի, որ Pure Honey-ի բույրը լինի թեթև և քաղցր, բայց միաժամանակ` շատ գրավիչ: Մենք, կանայք, երկակի բնույթ ունենք, մենք կարող ենք լինել թռչկոտան և թեթև, բայց միաժամանակ խորհրդավոր և գրավիչ: Իմ ստեծած օծանելիքը յուրօրինակ և ցանկալի է, ինչպես բոլոր գեղեցիկ կանայք»:
Pure Honey կոմպոզիցիան նարառում է կարմիր վարդի, վանիլի, մուսկատի և, բնականաբար, մեղրի նրբերանգներ:
Աղբյուր` LADYNEWS.am





Դիտվել է 8427 անգամ
Читать на русском
|