Կրեատիվ նորաձևության տան' Maison Michel-ի տնօրեն Լետիցյա Քրաենը ներկայացրել է նոր հավաքածու' գլխի համար նախատեսված պարագաներ և մազերի հարդարման նոր աքսեսուարներ:
Հավաքածուի մեջ ներառված յուրաքանչյուր պարագա ձեռքի աշխատանք է և սեպտեմբերից կլինի վաճառքում: Maison Michel նորաձևության տունը, որն ունի 75 տարվա պատմություն, 1996թ-ից Chanel ըկերության մասն է կազմում, որի աքսեսուարների գլխավոր կրեատիվ դիզայներն էլ հանդիսանում է Լետիցյա Քրաենը, ով նաև գլխավոր տնօրեն Կարլա Լագերֆելդայի «աջ ձեռքն» է:
16-07-2026 10:10 Շվեդիան զբաղեցնում է առաջին տեղը կյանքի որակով աշխարհի լավագույն երկրների 2026 թվականի վարկանիշում՝ առաջ անցնելով Դանիայից և Կանադայից։ Աշխարհի առաջատար 30 երկրներից 20-ը բաժին է ընկնում Եվրոպային, ընդ որում՝ առաջատար դիրքերում են սկանդինավյան երկրները։ ԱՄՆ-ը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականն ընդհանուր վարկանիշում՝ վերջինը լինելով «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շարքում։
15-07-2026 08:50 Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին:
15-07-2026 08:44 Warner Bros.-ը ներկայացնում է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փորողը» նոր ֆիլմը: Ֆիլմում գլխավոր դերը կխաղա Թոմ Քրուզը, ով անհավանական կերպարանափոխության է ենթարկվել՝ նա 30 տարով «ծերացել» է: Երկրպագուներն ասում են, որ նույնիսկ չեն կարողանում ճանաչել իրենց կուռքին նրա նոր դերում և նրա համար Օսկար են կանխատեսում:
15-07-2026 08:39 Ամռանը շատերը բողոքում են աչքերի չորությունից, այրոցից, քորից կամ այն զգացումից, կարծես աչքի մեջ ավազ է լցվել։ Ըստ մասնագետների՝ երբեմն պատճառը կապում ենք միայն էկրանի, անքնության կամ հոգնածության հետ, բայց իրականում չոր աչքերի առաջացմանը կարող են նպաստել նաև օդորակիչը, քամին, շոգ ու չոր օդը, ալերգիաները, լինզաները և նույնիսկ այն, որ երկար ժամանակ կենտրոնացած աշխատելիս ավելի քիչ ենք թարթում աչքերը։
15-07-2026 05:57 Զենդայան աստղային համաշխարհային պրեմիերայի ժամանակ մարմնավորել է Աթենասի կերպարը «Ոդիսական»-ից։ 29-ամյա դերասանուհին ուշադրություն է գրավել՝ հմայիչ քանդակազարդ կորսետով ակտիվորեն կեցվածք ընդունելով հուլիսի 17-ին ֆիլմի թողարկումից առաջ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Քրիստոֆեր Նոլանի էպիկական ֆիլմում Զենդայան մարմնավորում է Աթենասին՝ իմաստության, պատերազմի և արհեստների հունական աստվածուհուն։ Նրա կերպարը ծառայում է որպես Ոդիսևսի աստվածային հովանավոր և ուղեցույց նրա դժվարին ճանապարհորդության ընթացքում՝ Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնալու համար։