Անսովոր լուսամփոփներ' պատրաստված շշերից
01.08.2013
Studio Swine ընկերությունը, համագործակցելով դիզայներներ Ալեքսանդր Գրովի և Ազուսո Մուրակամիի հետ, ներկայացրել է անսովոր լուսամփոփներ:
Յուրահատուկ լուսարձակները, պատրաստված վերամշակված գարեջրի շշերից, փայտից և Սան Պաոլոից բերված նյութերից, կարծես հիշեցնում են 1950-ականների բրազիլական նկարչությանը մոդեռնիզմը: Յուրաքանչյուր շիշ անցել է մշակման և պատրաստման մի քանի փուլ' սկզբում վարպետները ջեռուցել են նյութը, հետո հալել, սառեցրել և ստացել այն ձևը, որն անհրաժեշտ է եղել: São Paulo Collection հավաքածուն ստացվել է կենդանի և վառ: Հավաքածուում ընդգրկված են ինչպես ամբողջական լուսամփոփներ, այնպես էլ պատերին կախելու համար նախատեսված առանձին լամպեր: Դրանցից յուրաքանչյուրում տասը լույս է վառվում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10432 անգամ
Читать на русском
|