Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Արեւիկ Գեւորգյանի խենթ երազանքը

10.06.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը:

 

-Արեւի´կ, մի առիթով նշել ես' մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող ես, իսկ մոդելային կյանքը քեզ համար հոբբի է, որի հանդեպ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում կսպառվի: Այդ դեպքում ի՞նչ է քեզ համար դերասանությունը, նորից հոբբի՞, որի հանդեպ հետաքրքրությունը եւս ժամանակի ընթացքում կսպառվի:

-Ո´չ, չի սպառվի, երբեւէ չեմ վերաբերել որպես հոբբիի: Ըստ իս՝ դերասանությունը բժշկության նման մի բան է եւ այն կոչել հոբբի, չի կարելի:

-Որտեղի՞ց եւ ե՞րբ առաջացավ հետաքրքրություն եւ սեր դեպի դերասանական արվեստը:

-Ամեն ինչ սկսվեց «Աննա» հեռուստասերիալից, մասնակցում էի քասթինգի, ինձ համար ամեն ինչ նոր էր, ունեի բարդույթներ, այն ժամանակ չէի էլ կարծում՝ դերասանությունը կդառնա ինձ համար այդքան կարեւոր:

-Իսկ ե՞րբ զգացիր, որ այն արդեն քեզ համար կարեւոր է:

-Այն ժամանակ, երբ դադարեցի մտածել կադրից գեղեցիկ երեւալու մասին եւ ինձ սկսեց հետաքրքրել ռեժիսուրան, յուրաքանչյուր կերպարի կյանքը, եւ այդ ամենը դարձավ ինձ համար ապրելակերպ:

-Երազում էիր ընդունվել ԵԹԿՊԻ-ի ռեժիսուրայի բաժին, բայց սովորում ես Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ինչո՞ւ մտափոխվեցիր:

-Երկուսում էլ մասնակցել եմ քննությունների եւ անցել, սակայն ընտրությունս չեղավ ԵԹԿՊԻ-ը, որովհետեւ նայեցի Խաչիկ Չալիկյանի ներկայացումը եւ շատ մեծ ցանկություն ունեցա լինել նրա ուսանողը:

600x580

-Հիմա խաղո՞ւմ ես որեւէ թատրոնում, ի՞նչ ես կարծում ունե՞ս բավարար դերասանական տվյալներ, դերասանական կրթություն չունենալը քեզ չի խանգարո՞ւմ:

-Ո´չ, որեւէ թատրոնում չեմ խաղում, հիմա պատրաստվում է մոնոներկայացում, դա իմ առաջին եւ շատ լուրջ քայլն է: Ամենօրյա փորձեր են ընթանում եւ ամեն օր ինչ-որ նոր բան եմ սովորում, իսկ մնացածը պարզ կդառնա պրեմիերային:

-Այնուամենայնիվ, ի՞նչ ես կարծում ի՞նչ նշանակություն ունի դերասանի համար մասնագիտական կրթությունը:

-Միանշանակ, շատ կարեւոր:

-Իսկ ինքդ, չունենալով դերասանական կրթություն, այդ բացը հաճախ զգո՞ւմ ես:

-Ինչպես ասացի, ինձ համար շատ կարեւոր է կրթությունը, բնականաբար բացը զգում եմ, բայց նորից եմ նշում՝ ամեն օր մի նոր բան եմ սովորում, կարդում եմ, ուսումնասիորւմ եմ տարբեր դերասանական դպրոցներ. ինքնակրթությունն ինձ համար շատ կարեւոր է, կարեւոր է նաեւ պրակտիկան, որը հիմա ունեմ:

-Կա՞ քո կյանքում մարդ, ով քեզ միշտ աջակցում է, ուղղություն ցույց տալիս՝ կապված քո դերասանական գործունեության հետ:

-Ծնողներս, ընկերներս:

600x580

-Իսկ առհասարակ լսում ես խորհուդներ եւ հետեւո՞ւմ դրանց, թե՞ լսում ես, բայց անում ես այն, ինչ ինքդ ես ճիշտ համարում:

-Իմ առաջին քննադատը ես ինքս եմ, իսկ խորհուրդներից քաղում եմ ինձ համար կարեւոր բաներ:

-Որպես երիտասարդ դերասանուհի՝ ի՞նչ ես կարծում դուք՝ երիտասարդ դերասաններդ, ի՞նչ ունեք սովորելու առաջին հերթին ավագ սերնդի ձեր կոլեգաներից:

-Ամեն ինչ. նրանք արել են այն ամենը, ինչ մենք փորձում ենք անել, պետք է քաղել դրականը, իսկ սխալների վրա էլ սովորել:

-Գրում ես սցենարներ, որոնցում, եթե չեմ սխալվում, հաճախ ես անդրադարձ կատարում սիրո գաղափարին, իսկ ին՞չքանով ես կարողացել պարզել՝ ի՞նչ է սերը, ինչ-որ բացահայտումներ արե՞լ ես:

-«Սերը նա է, ով սիրում է». սրանք Խուլիո Կորտասարիի խոսքերն են, որոնց հետ լիովին համամիտ եմ: Սերը բնությունն է, իսկ բնությունը հասկանալ եւ պարզել անհնար է:

-Քո ֆեյսբուքյան էջում հաճախ են հայտնվում սիրային գրառումներ, ինչո՞վ է դա պայմանավորված, ինչպե՞ս կբացատրես:

-Դա իմն է, որից չեմ ուզում խոսել:

-Կասե՞ս՝ ինչ խենթ երազանքներ ունես:

-Երազանքներ շատ-շատ ունեմ, օրինակ՝ երազում եմ տեսնել «գունավոր անձրեւ»:

600x580

-Ի՞նչ բարդույթներ ունես, որոնցից ոչ մի կերպ չես կարողանում ազատվել:

-Ամեն կերպ փորձում եմ թաքցնել:

-«Մենք ունենք ամեն ինչ երջանիկ լինելու համար, բայց ինչ-որ բան չկա» սա քո հերթական գրառումներից է, փնտրո՞ւմ ես այդ «ինչ-որ բանը»:

-Կարծում եմ՝ ամեն մարդ փնտրում է այդ երջանկությունը, դա ներքին զգացողություն է, դա մեր մեջ է: Ամեն մարդու համար այն ուրիշ տեսք, ուրիշ գույն եւ հոտ ունի, բոլորն են ձգտում այն գտնել:

-Հեշտ կկորցնես քեզ համար թանկ մարդո՞ւ, թե՞ կպայքարես:

-Եթե այդ մարդու ցանկությունն է հեռանալը, ուրեմն չեմ պայքարի:

-Կուզեիր վաղ զարթնել եւ տեսնե՞լ...

-Պետերբուրգը:(Ժպտում է):

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

 

600x580

Դիտվել է 9649 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 663 անգամ
01.05.2024
Դիտվել է 560 անգամ
27.04.2024
Դիտվել է 246 անգամ
30.04.2024
Դիտվել է 218 անգամ
03.05.2024
Դիտվել է 75 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster