Մադոննային հետաքրքրել են բարձրակրունկներով ուկրաինացի տղաները
03.03.2012
Բարձրակունկ կոշիկներն այլևս միայն կանանց համար չեն: Բարձրակրունկ կոշիկներով տղամարդիկ շոու բիզնեսում մեծ պահանջարկ ունեն: Նրանց հետ համագործակցություն է պլանավորում փոփ երգչուհի Մադոննան:
Ուկրաինական Kazaky խումբը, որտեղ միայն բարձրակրունկ կոշիկներով տղաներ են, թողարկել է իր երրորդ տեսահոլովակը: Այն այնքան մեծ արձագանքի չարժանացավ, ինչպես նրանց առաջին տեսահոլովակը, բայց այս մեկը նկատել են Մադոննայի պրոդյուսերները և հետաքրքրվել խմբի անդամներով:
Հավանաբար հենց բարձրակրունկներով այս տղաները կնկարահանվեն Մադոննայի նոր տեսահոլովակում: Լուրը դեռևս չի հաստատվել խմբի անդամների եւ Մադոննայի կողմից, սակայն Twitter-ում ակտիվ քննարկումներ են ընթանում այս հարցի շուրջ, իսկ Kazaky-ի տղաները շնորհավորանքներ են ընդունում: Դիտվել է 4858 անգամ
Читать на русском
|