Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես երբեք հիմարիկի կերպար չեմ ստեղծել. ՓԻՆՔ

27.03.2013

Սկանդալային ռոք երգչուհի Փինքը (Pink) շոուբիզնես մտավ վառ վարդագույն մազերով` ի սկզբանե հայտարարելով, որ հանդուրժել իր հանդեպ վատ վերաբերմունք չի պատրաստվում: «Լավ հիշում եմ, որ առաջին հարցազրույցս իսկական սենսացիա դարձավ, բոլորը խոսում էին իմ անհանդուրժող կերպարի մասին: Բանն այն է, որ ես լրագրողին խնդրեցի այսուհետ ինձ հիմար հարցեր չտալ, ինչն իհարկե չստացվեց նրա մոտ, և ես ստիպված եղա ընդհատել մեր զրույցը` մի կողմ շպրտելով նրա ձայնագրիչը»:

Այ այսպիսի տաքարյուն աղջիկ է իրականում Ալիշա Բեթ Մուրը, ով ծնվել է Ֆիլադելֆիայում  1979թ. սեպտեմբերի 8-ին:  Մինչ հայրը` Վիետնամի վետերան Ջեյմսը, կիթառ էր նվագում Ալիշայի համար, աղջիկը երազում էր ռոք երգչուհի դառնալու մասին:  «Երբեմն ինձ թվում էր, որ մայրս ոչ թե բուժքույր Ջուդին է, այլ հանրահայտ Մադոննան: Ես միշտ եմ փորձել նմանություններ գտնել իմ և Մադոննայի միջև»:

Բացի երաժշտությունից, Փինքին գրավում էին նաև ֆուտբոլը, թեթև աթլետիկան, պարերը: Դեռ մանկուց նրա բնավորության շատ գծեր ձևավորվել են ի հակադրություն շրջապատի: Երբ դպրոցում բոլոր աղջիկները կարուձևի խմբակ էին հաճախում, Փինքը նրանց հրավիրում էր ֆուտբոլի առաջնություն դիտելու: Ճկուն աղջնակը բավականին լուրջ զբաղվել է նաև պարերով, աթլետիկայով: «Ես պատրաստ էի գնալ ուր ասես, միայն թե ինձ նկատեին: «Թողեք ինձ բեմ դուրս գալ»,-մտածում էի ես»:

Դեռահաս Ալիշա Մուրը սկսում է երգեր գրել և կատարել դրանք:  13 տարեկանից Ալիշան մեկը մեկի ետևից փոխում է երաժշտական խմբերը:  14 տարեկանում նա սկսում է երգել ակումբներում: «Բեմն իսկական թմրանյութ է ինձ համար: Ես կորցնում եմ ինքս ինձ, ես գտնում եմ մի նոր աղջկա, ով ավելի ազատ է, հանգիստ, էներգիայով լի»:

Հենց ակումբում էլ նկատում են նրա տաղանդը: Շուտով Փինքին առաջարկում են միանալ CHOICE ամերիկյան R&B խմբին: Խմբի ամենահայտնի երգը` «Key to My Heart», աղջիկներն ուղարկում են LaFace Records-ի տնօրեն   Ռեդին: Լսելով երգը` նա հրավիրում է աղջիկներին գործնական հանդիպման` գնահատելու նրանց երաժշտությունը կենդանի: Նրանց հետ անմիջապես պայմանագիր է կնքվում: Աղջիկները մի քանի համերգներով են հանդես գալիս, պատրաստվում դեբյուտային ալբոմի թողարկման, բայց այդ բաղձալի օրը այդպես էլ չի գալիս:  Խումբը դադարում է գործունեությունը, բայց Ալիշային հենց այնպես հեռանալ չի թողնում Ռեդը: Նա առաջարկում է Փինքին ձայնագրել սեփական ալբոմը: «Մի օր ես ասացի` բավական է, ես այլևս ոչ մեկի շողքի տակ չեմ ուզում մնալ: Ես գրում էի երգեր, ես դրանք կատարում էի, բայց խմբում ես չէի կարող մենակ գործել, ես նրանցից մեկն էի, ոչ ոք չգիտեր, որ աշխատանքի մեծ մասն իմ ուսերին է: Ես բոլորին գրողի ծոցն ուղարկեցի և սկսեցի սոլիստի կարիերան»:

Դեբյուտային ալբոմի աշխատնքները սկսվեցին անմիջապես Ալիշայի համաձայնությունից հետո: Աշխատանքի լավագույն պայմաններն էին տրամադրել նրան: Մի խումբ տաղանդավոր մարդիկ նրա տրամադրության տակ էին` երգերի հեղինակներ, գործիքավորողներ, պրոդյուսերներ: Իսկ մուսան իհարկե պատանեկան խնդիրներն էին: Փինքի ամենասիրված երգերից մեկը` "Family Portrait"-ը, նույնպես սեփական կյանքի փորձի արտացոլումն է նրա աշխատանքում:

Փինքի ծնողներն ամուսնալուծվել էին, երբ աղջիկը դեռ  7 տարեկան էր:

 «Ինձ թվում է, որ բոլորի համար ստեղծագործելու լավագույն տարիքը դեռահասությունն է: Դու ամեն օր սիրահարվում ես, ամեն օր հիասթափվում, լավ լինում, ծիծաղում, նեղանում, ներում….Այս ամենը հենց մուսա է կոչվում»: Ալիշային բեմական անուն են տալիս ընկերները` Փինք: «Միայն ընկերներս կարող էին այդքան նրբանկատ լինել: Մյուսները ինձ միշտ ագրեսիվ են տեսնում, իսկ ընկերներս նկատել էին ,թե ինչպես եմ կարմրում, երբ ամաչում եմ, երբ որևէ բան թաքցնում եմ կամ երբ հաճոյախոսություններ եմ ստանում»:

2000թ. դուրս է գալիս Փինքի առաջին` "Can't Take Me Home" ալբոմը, որն իսկական հրաժեշտի համբույր էր նախկինին: Երիտասարդներին այն միանգամից գրավեց: "There You Go" սինգլը միանգամից դարձավ միջազգային հիթ: Ալբոմը միանշանակ հաջողված էր, միայն 4-5 հիթ առաջին ալբոմից:

Փինքի անունը թնդաց բոլոր հիթ շքերթներում: Նրա երկրպագուները օրօրի ավելանում էին, նրանից միշտ սպասում էին անակնկալներ, նորություններ. չէ որ նա Փինքն է:  Իր բեմական կերպարը Փինքը փոխել է նույն հաճախականությամբ, ինչ շատերը հագուստ են փոխում: Երկրպագուները նույնիսկ կատակում էին, որ մի բեմում Փինքին 2 անգամ չես տեսնի: «Ես չեմ ուզում ձանձրացնել երկրպագուներիս: Ես միշտ ուզում եմ, որ նրանք զգաստ սպասեն ինձ,  ուզում եմ՝ չհասցնեն հոգնել ինձնից: Ես թարմություն եմ սիրում ամեն ինչում»:

Այսօր Փինքն ունի 6 ալբոմ, որոնցից վերջինը` The Truth About Love-ը,  թողարկվել է  2012-ին: Փինքն արդեն 3 անգամ արժանացել է Գրեմմի և 5 անգամ «MTV Music Awards» մրցանակների:  Իսկ ըստ  ամերիկյան հեղինակավոր  «Billboard» ամսագրի`  2000-2010թթ լավագույն փոփ-արտիստը Փինքն է:

Ի տարբերություն ոճային փոփոխությունների, տղամարդկանց հարցում Փինքը կայունություն է սիրում: 2006թ. հունվարի 7-ին Փինքն ամուսնանում է մոտոցիկլավար Քերի Հարթի հետ: Նրանք ծանոթացել էին 2001թ. Լաս Վեգասում խաղի ժամանակ:  2005թ.  հունիսի 25-ին մոտիցիկլավարների եզրափակիչ մրցարշավում, որտեղ Քերին մրցում էր լավագույնի տիտղոսի համար, Փինքը եկել էր մեծ պաստառով, որի մի կողմում գրել էր` «Կամուսնանա՞ս ինձ հետ», իսկ մյուս կողմում գրել էր «Չեմ կատակում»:  Այ այսպիսի համարձակությունը հենց Փինքի ոճն է:

«Գիտեք ինչ, ես չեմ մտածում, որ ամուսնություն առաջարկում են միայն տղամարդիկ, առաջարկում են նրանք, ովքեր ուզում են: Ես առաջարկեցի նրան ամուսնանալ այն պահին, երբ նա մայրուղում պայքարում էր 1-ին տեղի համար: Բայց նա ավելի կարևորեց իմ առաջարկը, քան լավագույն  մոտոցիկլավարի տիտղոսը»:  Քերին շրջում է մոտոցիկլետն ու շարժվում դեպի տրիբունա, որտեղ Փինքն էր` պարզած պաստառը: Ոչ ոք այլևս չէր մտածում առաջնության մասին, բոլորը տեսախցիկներն ուղղել էին դեպի այս ռոմանտիկ զույգը, ով մի քանի րոպե անդադար համբուրվում էր:  Այս ամուսնությունը առաջինն էր երկուսի կյանքում էլ:

Նրանք երկուսն էլ տատուների սիրահար են, և առաջինը իրենց նվիրվածությունն արտահայտեցին հենց այդ կերպ: Երկուսն էլ մարմնի նույն հատվածում դաջեցին «Իրական սեր», իսկ Քերին Փինքի անունը դաջեց նաև մատին:  «Ես սիրում եմ նրան: Միշտ երազել եմ, որ իմ կողքին լինի ինձնից ավելի շրջահայաց, ավելի խելացի, ավելի փորձով տղամարդ: Ես գտել եմ նրան և բաց չեմ թողնի»,- ասում է Փինքը:  Իսկ Քերին իր հերթին բոլոր լրատվամիջոցներով չի դադարում ամեն օր սեր խոստվանել Փինքին:

2009թ. Փինքի գործակալը հայտնում է լրատվամիջոցներին, որ զույգը բաժանվել է, սակայն նրանք լավ ընկերներ են, և ոչ մի վիճաբանություն չի եղել:  «Երբեմն պետք է մեկ քայլ ետ գնալ, որպեսզի շարժվես առաջ: Մենք արեցինք այդ քայլը: Ես ու Քերին երբեք չենք բաժանվել, մենք պարզապես վերագնահատեցինք միմյանց»:

Այո, ամիսներ անց նրանք կրկին միասին էին, և այդ մասին Փինքը հայտարարեց ի լուր աշխարհի` Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ:  «Բաժանումը ստիպեց ինձ հասկանալ, որ պետք չէ փորձել փոխել նրան, և սովորեցրեց, որ ես ինքս էլ պետք է աշխատեմ ինձ վրա, որպեսզի փրկեմ ընտանիքս»:

2010-ի նոյեմբերին Փինքն ուրախaցրեց երկրպագուներին` հայտնելով, որ հղի է: Իսկ 2011-ի հունիսի 2-ին լույս աշխարհ եկավ Փինքի և Քերիի աղջնակը` Ուիլլո Սեյջ Հարթը:  «Երբ ինձ հարցնում են, թե ինչ փոխեց աղջիկս իմ կյանքում, ես պարզապես ասում եմ, որ ես վերածնվել եմ: Նա ոչինչ չի փոխել, նա ամբողջովին նոր սկիզբ է դրել կյանքումս»:

Բացի երգից, ընտանիքից, Փինքը նաև հասարակական ակտիվիստ է:  Փինքն իր գործունեության ամբողջ ընթացքում քարոզել է բուսակերություն, կենդանիների պաշտպանություն: Բազմաթիվ բարեգործական ակցիաներ է կազմակերպել` ի փրկություն անտուն շների, եզակի հանդիպող կենդանատեսակների: Իր հարցազրույցներում Փինքը մշտապես մեղադրում է նրանց, ովքեր մորթի են կրում` Բեյոնսեին և անգամ Ելիզավետա թագուհուն: «Ես ագրեսիվ եմ, երբեմն վուլգար, երբեմն անհանդուրժող, երբեմն կատաղի, բայց ես միշտ մարդ եմ մնում: Այո, հիմա դա է կարևորը»:

 

Ես միշտ զգացել եմ, որ կենդանիները աշխա8հում ամենամաքուր հոգիներն են: Նրանք չեն թաքցնում իրենց զգացմունքները, չեն ձևացնում, նրանք ամենահավատարիմ երևույթներն են այս կյանքում: Եվ չգիտես ինչու, մենք` մարդիկ, որոշել ենք, որ խելացի ենք, ինչպիսի հեգնանք:

Մարդկանց այսպիսի տեսակ կա, որ երբ ցանականում ես մոտից ճանաչել, անմիջապես հեռանում ես:

 Ես երբեք չեմ փորձել հիմարիկի կերպար ստեղծել, դուք սխալվում եք, եթե այդպես եք կարծում:

Ինձ համար մարդիկ կարող են վուլգար լինել իրենց ներքինով, ոչ թե արտաքնապես:

Եթե սիրում եք, մի կորցրեք, եթե կորցրել եք, ապա մի սիրեք:

Իմ մեջ ոչ մի նորմալ բան չկա: Ամեն դեպքում ես չեմ տեսնում դա:

Ես ուզում եմ աղջկաս համար ապահով կյանք ապահովել, սովորեցնել նրան շրջակա միջավայրում ապրել, պայքարել ու հասնել բարձունքի: Ես կսովորեցնեմ նրան կյանքում լինել առաջինը:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6437 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-06-2024 14:31
Ասիայի ամենահարուստ մարդու կինը՝ Նիտա Ամբանին, բառի բուն իմաստով ոսկե ջուր է խմում, որը կոչվում է Acqua di Cristallo Tributo a Modigliani։ 24 կարատանոց ոսկու տարայի մեջ տեղավորված ջուրը Իսլանդիայի սառցադաշտային ջրի եւ Ֆրանսիայի ու Ֆիջիի բնական աղբյուրների ջրի համադրությունն է: Յուրաքանչյուր շիշը գնահատվում է ավելի քան 60000 դոլար, այն ներառված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաթանկ ջուր։
01-06-2024 14:28
Ջենիֆեր Լոպեսը չեղարկում է իր շրջագայությունը՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար եւ շատ ընկճված է այս որոշման համար։ Աղբյուրները հայտնում են, որ 54-ամյա Լոպեսը չեղյալ է հայտարարել շրջագայությունը անձնական կյանքում դժվար ժամանակաշրջանի պատճառով, քանի որ նրա հարաբերությունները ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ, ըստ տեղեկությունների, գնում են դեպի խափանում:
31-05-2024 13:16
Չնայած այն հանգամանքին, որ դեմենցիան համարվում է տարեց մարդկանց հիվանդություն, այն կարող է զարգանալ նաև 40 տարեկանին մոտ մարդու մոտ: Մասնագետները նշել են, որ երիտասարդների շրջանում հիվանդության տարածումը կարող է կապված լինել անառողջ ապրելակերպի, քրոնիկական հիվանդությունների հետ։ Վաղ տարիքում դեմենցիայի չհանդիպելու համար պետք է հսկողության տակ պահել քրոնիկ հիվանդությունները, արյան ճնշումը և պահպանել սրտանոթային համակարգի առողջությունը։ Ըստ մասնագետների՝ պետք է հրաժարվել վատ սովորություններից, առաջին հերթին՝ ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց։
31-05-2024 13:08
Բոլիվուդում հայտնի դիմահարդար, ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, որն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Այշվարյա Ռայն ու Պրիյանկա Չոպրան, վայելում է իր կյանքի ամենագեղեցիկ փուլերից մեկը: Մարիաննան պատրաստվում է մայրանալուն, եւ այս շրջանն անմահացնում է տարբեր տեսա եւ ֆոտո նյութերով, որոնցով կիսվում է նաեւ ինստագրամյան իր էջում: Օրերս Մարիաննան փայլել է շքեղ ու համարձակ ֆոտոշարքում, որում բաց հանդերձանքով ցուցադրել է իր գեղեցիկ կարգավիճակը:
31-05-2024 13:04
Աշխարհում տարեկան 8 մլն մարդ մահանում է ծխախոտի օգտագործումից: Ընդ որում, նրանցից 1,3 միլիոնը ծխախոտ չօգտագործող մարդիկ են՝ այսինքն մարդիկ, որոնք երկրորդային ծխի ազդեցության տակ են գտնվել և ունեցել են տարբեր հիվանդություններ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս, 2024 թ․

01.06.2024
Ամիսը սկսվում է մոլորակների մեծ շքերթով. հունիսի 3-ին վեց երկնային մարմիններ կշարվեն մեկ գծում՝ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Սա հսկայական ազդեցություն կունենա այն մարդկանց ճակատագրերի վրա, որոնց հովանավոր մոլորակները կլինեն այդ շքերթին:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.05.2024
Դիտվել է 684 անգամ
01.06.2024
Դիտվել է 423 անգամ
30.05.2024
Դիտվել է 283 անգամ
29.05.2024
Դիտվել է 234 անգամ
28.05.2024
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster