Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Դիետա Մարտի 8-ի համար. նիհարել մեկ շաբաթում

01.03.2012

Այդքան սիրելի տոնին դեռ մեկ շաբաթ կա: Չկորցնենք ժամանակ և պատրաստենք մեզ մեր տոնին: Եթե ուզում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, մաքրել օրգանիզմը և թարմացնել դեմքի գույնը մինչ Մարտի ութը, փորձեք կանաչ թեյով մաքրող դիետան: Այս ընթացքում կարելի է նիհարել 3-5 կգ-ով:

Դրա համար ամեն օր պետք է խմել 4-6 բաժակ կանաչ թեյ: Կանաչ թեյը համարվում է նիհարել ցանկացողների լավագույն օգնականը: Բացի դրանից, այն երկարացնում է երիտասարդությունը, պաշտպանում է սիրտը, ամրացնում իմունիտետը:

Դիետայի սկզբունքները
1. Պետք է խմել ոչ քաղցր կանաչ թեյ գոլ կամ սառեցրած վիճակում: Ընթացքում կարելի է նաեւ չգազավորված ջուր, երիցուկի կամ դաղձի ոչ քաղցր թեյ:

2. Չի կարելի օգտագործել յուղային ուտեստներ, խմորեղեն, տապակա,քաղցրեղեն, գազավորված ըմպելիքներ, սուրճ կամ կոֆեին պարունակող որևէ խմիչք, թթու, բարձր կալորիականություն ունեցող մրգեր' խաղող, բանան և չրեր:

3. Քչացնել, իսկ հնարավորության դեպքում նաև բացառել մսամթերքը ճաշացանկից: Կարող եք փոխարինել դրանք անյուղ ձկով նաև խաշած հավով:

4. Եթե քաղցրի կարիք ունեք, կարող եք մի գդալ մեղր կամ մուրաբա ուտել:

5. Եթե երեկոյան զգում եք, որ շատ քաղցած եք, մեծ ախորժակ ունեք, մի բաժակ ոչ յուղոտ կեֆիր խմեք կամ մի կտոր միրգ' առանց կեղևի: Օրինակ՝ խնձոր, տանձ:

Ճաշացանկ մեկ շաբաթվա համար

Առաջին օր

Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ տնական յոգուրտ կամ կեֆիր, 1-2 կտոր թեփից պատրաստված հաց:
Երկրորդ նախաճաշ-1-2 բաժակ կանաչ թեյ' 1-2 կտոր դիետիկ հացով:
Ճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ տնական յոգուրտ և քիչ քանակությամբ խաշած հնդկաձավար:
Ետճաշիկ- 1 խնձոր
Ընթրիք-1 բաժակ կանաչ թեյ, մի բաժին թեթև բանջարեղենային աղցան'ձիթապտղի ձեթով կամ քացախով համեմված, 1 խնձոր:

Երկրորդ օր

Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ տնական յոգուրտ կամ կեֆիր, 1-2 կտոր թեփից պատրաստված հաց
Երկրորդ նախաճաշ-1 բաժակ կանաչ թեյ, 1 շիշ յոգուրտ կամ 2 միջին չափի տանձ
Ճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, ոչ մեծ բաժին շոգեխաշած կամ խաշած ձուկ, թարմ կաղամբից աղցան' համեմված քացախով կամ ձիթապտղի ձեթով, 1 խնձոր:
Ետճաշիկ-200գ թարմ մրգեր
Ընթրիք-1բաժակ կանաչ թեյ, մի ափսե ոչ յուղոտ բանջարեղենային ապուր, 1-2 եփած խնձոր

Երրորդ օր

Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ տնական յոգուրտ կամ կեֆիր, 1-2 կտոր թեփից պատրաստված հաց:
Երկրորդ նախաճաշ-1 բաժակ կանաչ թեյ, 1 շիշ յոգուրտ կամ 2 միջին չափի տանձ
Ճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, մի կտոր խաշաժ հավի միս
Ետճաշիկ- 1-2 խնձոր
Ընթրիք- 1բաժակ կանաչ թեյ, բանջարեղենային աղցան.թարմ գազար կամ խնձոր

Չորրորդ օր

Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, քիչ քանակությամբ խաշած հնդկաձավար:
Երկրորդ նախաճաշ - 1 բաժակ կանաչ թեյ, 2 հատ թարմ միրգ
Ճաշ- 1բաժակ կանաչ թեյ, խաշած ձուկ բանջարեղենով:
Ետճաշիկ- 1 խնձոր
Ընթրիք- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ յոգուրտ

Հինգերորդ օր

Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, քիչ քանակությամբ խաշած հնդկաձավար
Երկրորդ նախաճաշ - 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ յոգուրտ
Ճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, թեթև բանջարեղենային աղցան, մի կտոր խաշած ձուկ
Ետճաշիկ- 1 մեծ տանձ
Ընթրիք- 1 բաժակ կանաչ թեյ, բանջարեղենային աղցան

Վեցերորդ օր

Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 2 շիշ տնական յոգուրտ կամ կեֆիր, 1-2 կտոր թեփից պատրաստված հաց:
Երկրորդ նախաճաշ - 1 բաժակ կանաչ թեյ, 1 հատ խնձոր կամ տանձ
Ճաշ-1 բաժակ կանաչ թեյ, քիչ քանակությամբ եփած բանջարեղեն
Ետճաշիկ-1 խնձոր կամ տանձ
Ընթրիք-1 բաժակ կանաչ թեյ, 2-3 շիշ յոգուրտ կամ 1-2 բաժակ անյուղ կեֆիր

Յոթերորդ օր

Նախաճաշ- 1 բաժակ կանաչ թեյ, 1-2 կտոր թեփից պատրաստված հաց:
Երկրորդ նախաճաշ-1 բաժակ կանաչ թեյ,1-3 կտոր դիետիկ հաց
Ետճաշիկ-2 տանձ կամ մեկ բաժակ մրգային ֆրեշ
Ընթրիք- 1 բաժակ կանաչ թեյ, 2 բաժակ անյուղ յոգուրտ:

 

Դիտվել է 23177 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Hasmik | 18-02-2013 14:33
Der Jem porcel bayc anpayman kporcem. Karcum em kogni
naira | 20-03-2012 13:37
vayyyyyyyy, inch lav e, mersiiiiiii,arden 49kg em darceeeeeeeeeeeel, chnayac araj el 55 ei, edqan el tarberutyun@ meeeeeeec chi, bayc shaaaaaaaaaaaat mersiiiiiiiiiiiiiii

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 377 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster