Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Որակյալ սեքս, սեքսուալ խանգարումների պրոֆիլակտիկա. խորհուրդներ մասնագետից

22.02.2013

LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի  (sexology.am)լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:

 

 

 Որակյալ սեքս, սեքսուալ խանգարումների պրոֆիլակտիկա. խորհուրդներ մասնագետից

 

Առողջ և որակյալ սեռական հարաբերությունները կարող են հեքիաթի վերածել յուրաքանչյուր զույգի կյանքը, սակայն այսօր սակավ չեն դեպքերը, երբ զույգը երջանիկ չէ կնոջ կամ տղամարդու մոտ սեքսուալ խանգարումների պատճառով:  Հայ ընտանիքներում սովորաբար յուրաքանչյուր խնդիր, որ վերաբերում է սեռական կյանքին, սեքսուալ առողջությանը, ներդաշնակ հարաբերություններին, կապվում է կնոջ հետ: Այս թյուր ըմբռնումը մշտապես  հերքվել է սեքսոպաթոլոգների կողմից, որոնք միաբերան նշում են, որ զույգի սեռական կյանքի որակը հավասարաչափ կախված է թե տղամարդուց, թե կնոջից: Սեքսուալ դիսֆունկցիա կարող է ունենալ մեզնից յուրաքանչյուրը` անկախ տարիքից, սեռից, սոցիալական շերտից: Այս կարևոր խնդրի մասին LADYNEWS.am-ին պարզաբանումներ տվեց Երևան քաղաքի գլխավոր սեքսոպաթոլոգ Կարեն Թոփչյանը:Թոփչյան Կարեն Ալբերտի

Նախ՝ այն մասին, թե ինչ է սեռական դիսֆունկցիան.  «Սեքսուալությունը ֆիզիկական, հուզական, հոգեբանական գործողությունների և ազդեցությունների ուղղվածություն է, որը հետապնդում է ստանալ սեռական հաճույք և բնորոշվում է նաև հաճույք ստանալու հաճախականության մղումով: Մարդու սեռական ֆունկցիան բաժանում ենք 2 մասի' ռեկրեատիվ' սեռական հաճույքի ապահովումը, և պրոկրեատիվ' սերնդի շարունակման ֆունկցիաները: Եթե խոսենք ռեկրեատիվ դիսֆունկցիայի մասին, պետք է նշել, որ տղամարդու և կնոջ սեքսուալ խանգարումներն այլ են, դրանք շաղկապված են բոլորովին տարբեր խնդիրների հետ»:  

 Ի հակադրություն մեր մեջ կարծրացած այն մոտեցմանը, որ կնոջ սեքսուալ դիսֆունկցիան գրեթե միշտ կապված է հեշտանքի և դրա բացակայության հետ, սեքսոպաթոլոգը նշեց, որ կանանց սեռական դիսֆունկցիան կարող է կապված լինել նաև բարոյահոգեբանական խնդիրների հետ, որոնք կարող են առաջանալ մինչամուսնական շրջանում' ոչ պատշաճ սեռական դաստիարակության ունենալու պատճառով: «Շատ կարևոր խնդիր է մարմնասեռական և հոգեսեռական զարգացումը, որոնք պետք է ներդաշնակ լինեն մինչ առաջին սեռական հարաբերությունը: Լինում են դեպքեր, երբ 24- ամյա աղջիկն ամուսնանում է, բայց հոգեսեռական զարգացածությունը գտնվում է դեռ 11 տարեկան երեխայի հասունացման աստիճանին, կամ մարմնասեռապես 24 տարեկան կինը կարող է լինել 14 տարեկան աղջկա մարմնասեռական հասունացման աստիճանին. նույնիսկ չգիտի իր սեռական օրգանները, ոչ տեսել է հայելու մեջ, ոչ շոշափել է, վախենում է դիպչել, ոչ գրքերի մեջ է նայել… Այսպիսի կանայք, որպես կանոն, ունենում են սեռական դիսֆունկցիա»:   Սեքսոպաթոլոգի խոսքով՝ կանանց սեքսուալ դիսֆունկցիան հիմնականում կապված է սեռական ցանկության կորստի կամ բարձր սեռական պահանջի, սեռական ֆունկցիայի հանդեպ բացարձակ ձգտում չունենալու (նույնիսկ զզվածության աստիճանի), սեռական ակտի ժամանակ ուժեղ ցավեր ունենալու և հեշտանքի խախտումների հետ:

«Սրանք հիմնական խնդիրներն են, սակայն հաճախ դիմում են նաև վագինիզմի պատճառով, երբ կինը վախենում է սեռական հարաբերություններից: Լինում են զույգեր, որոնք տարիներ շարունակ ամուսնացած են , բայց սեռական կյանքով չեն ապրում, քանի որ կինը վախենում է սեռական հարաբերություններից: Սա վիրգոգամիա է կոչվում' կույս ամուսնություն: Դիմում են նաև սեռավարակային շեղման դեպքում»: 

 

Մարմնասեռական զարգացումից անմիջապես հետո տղամարդը կարող է հենց առաջին սեռական հարաբերությունից մաքսիմալ հաճույք ստանալ, հեշտանք ապրել, անգամ եթե դա լինի մաստուրբացիոն ակտ, այսինքն' ինքնաբավարարում: Կնոջ մոտ սեքսուալությունն առաջանում է որոշակի սեռական փորձ ձեռք բերելուց հետո: Ի տարբերություն տղամարդկանց, որոնց սեռական ֆունկցիան ի սկզբանե որոշակիորեն ծրագրված է, կնոջ սեքսուալությունը կախված է մերձեցումների քանակից, զույգի սեռական ներդաշնակությունից: «Եթե, օրինակ, վերցնենք սեռական ներդաշնակության ֆիզիոլոգիական գործոնները, այստեղ կարող են խնդիրներ լինել սեռական օրգանների անատոմիկ չափսերի անհամապատասխանության, ֆունկցիոնալ պարամետրերի խախտումների: Ենթադրենք՝ տղամարդը վաղաժամ սերմնաժայթքում ունի, իսկ տվյալ կնոջ սեքսուալությունն արթնացնելու համար նրան որոշակի ժամանակ և ճիշտ մոտեցում է պահանջվում. այս զույգը չի կարող ներդաշնակ սեռական կյանք ունենալ: Տղամարդը մեծ դերակատարում ունի կնոջ սեքսուալության դրսևորման, զարգացման հարցում»:

Ինչպես ասում է բժիշկը, թե տղամարդկանց և թե կանանց սեքսուալությունն ունի ուժգնության 3 աստիճան' թույլ, միջին և ուժեղ: Եթե ուժեղ սեքսուալություն ունեցող կինը մերձենա միջին կամ անգամ թույլ սեքսուալություն ունեցող տղամարդու հետ, անգամ թույլ հպումից կարող է հեշտանք, բավարարության զգացում ունենալ: Եթե թույլ սեքսուալություն ունեցող կին է, նրան պետք է երկարաժամկետ սեռական ակտ, իսկ տղամարդը վաղաժամ սերմնաժայթքում է ունենում. այս դեպքում զույգը սեռապես անհամատեղելի է: Լինում են նաև դեպքեր, երբ տղամարդու սեքսուալ դիսֆունկցիան' տվյալ դեպքում վաղաժամ սերմնաժայթքումը, բնավ չի խանգարում հաճելի սեռական ակտի ընթացքին, քանի որ կինը ևս շուտ է բավարարվում, ունի ուժեղ սեքսուալության մակարդակ:

«Կնոջ սեքսուալությունն իհարկե անդրադառնում է տղամարդու սեքսուալ ֆունկցիայի վրա: Եթե կնոջ մոտ բացակայում է սեքսուալ նախաձեռնությունը, ստեղծագործ մոտեցումը սեռական կյանքի հանդեպ, ապա ամենաառողջ տղամարդու մոտ անգամ որոշ ժամանակ հետո կիրքի խամրում է սկսվում: Կանայք մտածում են, թե տղամարդիկ միշտ կարող են բավարարել իրենց սեռական ցանկությունները, մեխանիզմի պես միշտ պատրաստ սեռական հարաբերության մեջ մտնել, բայց դա թյուր կարծիք է: Միապաղաղ սեռական կյանքն ամենաուժեղ սեքսուալություն ունեցող տղամարդու մոտ անգամ սեռական դիսֆունկցիա կարող է առաջացնել: Այստեղ կարևոր է, որ կանայք հետաքրքրություն մտցնեն սեռական հարաբերությունների մեջ, կարողանան չսահմանափակել իրենց զուգընկերոջ ցանկությունները, ազատակամ լինեն սեքսի մեջ, վերացնեն տաբուները: Կնոջ սեքսուալության դրսևորումը նոր հնարավորություններ է ստեղծում տղամարդու սեռական ֆունկցիայի ուժգնացման համար»:

Սեքսոպաթոլոգի կարծիքով՝ տղամարդու սեքսուալ դիսֆունկցիայի պատճառ կարող է դառնալ կնոջ`հոգեսեռական զարգացածության ցածր մակարդակը, կնոջ մեղադրանքները, հոգեբանական ճնշումները զուգընկերոջ վրա:

«Տղամարդու ամենամեծ արժանապատվություններից մեկն իր սեքսուալությունն է: Եթե կինը դիպչում է տղամարդու համար այդքան արժեքավոր կետին, դա կարող է մեծ վիրավորանք լինել նրա համար: Երբեք պետք չէ ասել, թե քո առնանդամը փոքր է, քո սերմնաժայթքումը վաղաժամ է, էրեկցիադ լիարժեք չէ: Տղամարդն այլևս ցանկություն չի ունենա տվյալ կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել: Այ հենց այսպիսի դեպքերում է, երբ տղամարդը փնտրում է մի 3-րդ անձի, ով ի հակադրություն իր կնոջը, սիրում է նրան, գովաբանում, հաճելի խոսքեր ասում և այլն: Սակայն այս հարցը միակողմանի չէ, և շատ հաճախ սեռական կյանքի խանգարման համար մեղավոր են տղամարդիկ, ովքեր քիչ ուշադրություն են դարձնում նախնական գուրգուրանքին, մեղմ չեմ զուգընկերուհու հետ, կոպիտ են և պարտադրող սեքսում: Լինում է նաև, որ տղամարդիկ թույլ չեն տալիս իրենց կանանց հետ զբաղվել այնպիսի սեքսով, ինչպես կզբաղվեին, օրինակ, սիրուհու հետ»:

Սեռական տաբուները նույնպես կարող են հանգեցնել սեքսուալ դիսֆունկցիայի: Հայ ընտանիքներում սեռական տաբուները սովորականից շատ են:  «Համատարած ինֆորմացիայի մեջ անգամ շատերը չգիտեն տարրական բաներ, օրինակ՝ չգիտեն զուգընկերոջ էրոգեն գոտիների մասին: Լինում են դեպքեր, երբ զույգը դիմում է` սեռական կյանքի ոչ լիարժեքության գանգատով, իսկ երբ հարցնում ես, թե ինչ դիրքերով եք դուք սեքսով զբաղվում, զարմացած հարցնում են, թե բացի ավանդական դիրքից, էլ ինչպես կարող է լինել, կամ բացի շուրթերից էլ որտեղ պետք է համբուրել»:

Բժիշկը խորհուրդ է տալիս զույգերին զրուցել միասին սեքսուալ ցանկությունների, պատկերացումների մասին: Սա կօգնի հետզհետե արթնացնել երկկողմանի սեքսուալությունը, առողջ և ցանկալի  սեռական հարաբերություններ ունենալ: «Տղամարդկանց սեքսուալ խանգարումների պորֆիլակտիկայի հարցում մեծ դեր ունեն կանայք: Հաճախ մենք ինքներս զրուցում ենք մեզ դիմած տղամարդկանց կանանց հետ, խորհուրդներ տալիս, թե ինչ փաղաքշանքներով, ինչ խոսքերով կարելի է ազդել տղամարդու սեքսուալ կարողության, ցանկության վրա: Կարելի է ոգևորել տղամարդուն ամենահասարակ խոսքերով, ասել, որ նա հիանալի բավարարում է ձեզ, որ ձեզ հաճելի է նրա հետ մերձեցումը, որ այս անգամ նրա էրեկցիան շատ  ուժեղ էր և այլն»: 

Կանանց սեքսուալ դիսֆունկցիան հաճախ կապում են հեշտանքի հետ: «Ի տարբերություն տղամարդկանց, կանայք միշտ չէ, որ սեռական հարաբերության արդյունքում հեշտանք են ապրում: Բացի դրանից` ինչքան կին, այնքան հեշտանքի ձև: Նրանցից յուրաքանչյուրը կարող է ամենատարբեր զգացողությունն ունենալ այդ պահին, երբ հաճույքի գատագաթնակետում է: Տղամարդու կոպտությունը հաճախ կարող է բերել կնոջ մոտ հեշտանքի բացակայության: Եթե կնոջ նպատակն ի սկզբանե հեշտանք ստանալն էապա դրա բացակայությունը նրա մոտ լուրջ սեռական դիսֆունկցիայի կբերի: Լինում են նաև կանայք, ովքեր ի սկզբանե այդպիսի նպատակ չեն դնում, այլ ուզում են իրենց սիրելիի հետ համբուրվել, գուրգուրել, սեռական հարաբերության մեջ մտնել, ստանալ հաճույք, նրանք կարող են շատ ներդաշնակ սեռական կյանք ունենալ նաև առանց հեշտանքի

Անկողնում տարրական խնդիրներից խուսափելու համար հետևեք սեքսոպաթոլոգ Կարեն Թոփչյանի խորհուրդներին. «Ուզում եմ խորհուրդ տալ բոլոր կանանց չզբաղվել միապաղաղ սեքսով, լինել կոկետ, հետաքրքրասեր, սիրալիր, նոր երանգներ մտցնել սեռական հարաբերությունների մեջ: Իսկ տղամարդիկ թող ավելի ուշադիր լինեն կանանց հանդեպ, ուսումնասիրեն նրանց քմահաճույքները, հանդուրժեն դրանք: Ներդաշնական ամուսնական զույգ կարող է ստեղծվել երկկողմանի մեծ ցանկության և աշխատանքի դեպքում»:

Հեղինակ՝ Նելլի Ղարիբյան

 

Կարդացեք նաև՝  Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ. հնարավորությունները' ըստ սեքսոպաթոլոգի

Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետեւանքները. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

Հիգիենան սեռական հարաբերությունից առաջ և հետո. սեքսոպաթոլոգ

Անօրգազմիան` քաշի ավելացման և այլ խնդիրների պատճառ. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 20322 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
ԿԱՐԵՆ | 05-03-2013 12:34
barev dez ind mot kar aydpisi mi patmutyun erb kine ush er heshtanki hasnum u aranc dra na glxacaver er unenum erb cher stacvum ind mot el shut er sermnajaykume texi unenum , u aysor el nran hrajesht tveci lavov u asaci ko chbavararvat xoskere chlselu depkum ari moranank u verj....

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-06-2025 10:06
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
07-06-2025 09:15
Նորվեգիայի դատարանը բժշկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց նկատմամբ բռնաբարության և սեռական բռնության համար մի գործով, որը ցնցել է սկանդինավյան երկիրը, հայտնում է BBC News-ը։ Նախկին ընդհանուր պրակտիկայի բժիշկ Առնե Բայը մեղավոր է ճանաչվել բռնաբարության և սեռական բռնության 70 դեպքով։
07-06-2025 08:18
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: «Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող պարաշյուտով ամենամեծ թվով ցատկերի համար», – ասված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում:
06-06-2025 10:38
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ 1 բաժակ կեռասը պարունակում է 1.5 գրամ սպիտակուց, 3 գրամ մանրաթել և մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր: Կեռասը նաև երկարացնում է երիտասարդությունը և լավացնում քունը: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը՝ հղում անելով Women’s Health հարթակին:
06-06-2025 10:35
Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գիտնականները նոր բիոմարկեր են մշակել, որը հնարավորություն է տալիս գնահատել ոչ թե մարդու ժամանակագրական, այլ ֆունկցիոնալ տարիքը, այսինքն՝ թե որքան լավ է օրգանիզմը հաղթահարում առողջ ծերացման համար կարևոր խնդիրները։ Այդ համակարգը ստացել է IC Clock անվանումը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2025
Դիտվել է 1367 անգամ
02.06.2025
Դիտվել է 943 անգամ
03.06.2025
Դիտվել է 358 անգամ
04.06.2025
Դիտվել է 331 անգամ
05.06.2025
Դիտվել է 292 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster