Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Անօրգազմիան` քաշի ավելացման և այլ խնդիրների պատճառ. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

07.02.2013

LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի  (sexology.am)լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:

 

 

 

Անօրգազմիան՝ քաշի ավելացման և այլ խնդիրների պատճառ. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

 

Անցել են ժամանակները, երբ հասարակությունը հատկապես կանանց տեղավորում էր սեռական ցանկություններից ակնկալիքների նեղ շրջանակում. անկողնում դժգոհություններ ունենալ կարելի էր լավագույն դեպքում մտքում: Բայց գուցե հենց այդ ժամանակների հետևանքն է մերօրյա իրականությունը, երբ վիճակագրությունը ցույց է տալիս՝ կանանց մեծամասնությունը հազվադեպ է օրգազմ ապրում սեռական ակտի ժամանակ: Եթե խոսքը միայն հաճուք ստանալ-չստանալուն վերաբերեր, գուցե և հարցին դեռ չշտապեինք անդրադառնալ INTELSEXUAL-ում.  LADYNEWS-ին ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սեւադա Հակոբյանի մոտ ուղղորդեց մեր ընթերցողներից մեկի հարցը, թե արդյոք անօրգազմիան կարող է կանանց մոտ ավելորդ քաշի պատճառ դառնալ: Նա անգամ, սեփական «վիճակագրության » վրա հիմնվելով, կատակով նկատել էր, որ ավելորդ քաշի խնդիր ունի միջին տարիքից բարձր հայ կանանց մեծ մասը:

 

Օրգազմը կնոջ՝ սեռական ակտի ժամանակ ունեցած ամենաուժեղ զգացողությունն է, կարելի է ասել՝ հաճույքի գագաթնակետը: Օրգազմի բացակայության՝ անօրգազմիայի  պատճառների, դրա հետևաքով հնարավոր խնդիրների մասին  պարզաբանումներ ստացանք սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանից …

«Տղամարդկանց դեպքում խնդիրը հեշտ է, քանզի նրանց մոտ յուրաքանչյուր սեռական ակտ ավարտվում է օրգազմով, սերմնաժայթքմամբ: Կանանց  համար  խնդիրն ավելի բարդ է. ոչ բոլորն են ունենում օրգազմ սեռական հարաբերությունից հետո:

Կնոջ մոտ յուրաքանչյուր օրգազմ հող է նախապատրաստում հաջորդ սեռական ակտի համար.  թողնում է դրական հիշողություններ ու էմոցիաներ նրա մտածողության մեջ: Այն պարագայում, երբ խանգարված է օրգազմի ֆունկցիան, կնոջ մոտ կարող են առաջանալ կանգային երեւույթներ կոնքի խոռոչի օրգաններում: Սա էլ իր հերթին հաճախակի կրկնվելու պարագայում կարող է հանգեցնել որոշակի բորբոքային հիվանդությունների առաջացման սեռական օրգաններում»:

 Մասնագետի խոսքով՝ օրգազմի բացակայությունը կնոջ մոտ կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ նաեւ հոգեհուզական բացասական տրամադրվածության ստեղծման. «Փսիխոսեքսուալ բավարարվածություն չստանալու հանգամանքը կնոջը կարող է դարձնել անուշադիր սեփական մարմնի նկատմամբ, կարող է առաջանալ նաեւ հորմոնալ դիսբալանս, որն էլ իր հերթին, հնարավոր է, պատճառ հանդիսանա կնոջ քաշի ավելացման: Իհարկե, դա ապացուցված չէ, սակայն անուղղակի վերլուծություններով կարելի է հանգել այն եզրակացության, որ անօրգազմիայի պատճառով առաջացած պաթոլոգիկ փոփոխությունները սեռական օրգանների շրջանում, այդ թվում՝ նաեւ ձվարաններում (վերջիններս կանանց մոտ, ինչպես գիտենք, էստրոգեններ` կանացի սեռական հորմոններ, արտադրող  հիմնական օրգաններն են) կարող են վերջիվերջո  պատճառ դառնալ  նյութափոխանակության խանգարման: Իսկ վերջինիս դրսեւորումներից մեկն էլ ճարպային հյուսվածքի գերակշռումն է, քաշի ավելացումը»:

Սևադա Հակոբյանի ներկայացրած տվյալներով՝ օրգազմի բացակայության եւ վերջինիս հետեւանքները հուզում են հատկապես միջին տարիքի կանանց. այդ շրջանում է, որ կնոջ մոտ արթնանում է «երկրորդ սեքսուալությունը». «Կինն ունի երկրորդ սեքսուալության արթնացման տարիք, երբ նրա մոտ մեծանում է սեռական ցանկությունը: Կանայք սկսում են ավելի հաճախ ապրել սեռական կյանքով, ուստի  հարաբերության որակական կողմը, այսինքն՝ օրգազմի զգացողություն ունենալը, նրանց մոտ շատ ավելի շոշափելի է դառնում  հենց այդ տարիքում»:

Մասնագետն անդրադարձավ նաեւ կնոջ անօրգազմիայի պատճառ դարձող խնդիրներին. «Անօրգազմիան զույգի ֆունկցիայի խանգարումն է. միայն մեկ անձի խնդիր չէ, լուծման համար էլ պետք է շահագրգռված լինի զույգը: Կնոջ մոտ հաճախ լինում են բացասական էմոցիաներ՝ պայմանավորված սեռական կյանքի մասին ապատեղեկատվությամբ, հոգեսեռական զարգացման ընթացքում տեղ գտած որոշակի խանգարումներով, միջանձնային փոխհարաբերությունների աններդաշնակ ընթացքով: Կանայք շատ հաճախ օրգազմի իմիտացիա են անում՝ զուգընկերոջը չնեղացնելու համար, սակայն այդ երեւույթի հաճախակի կրկնությունը կարող է հանգեցնել մի վիճակի, երբ  կինը կտրականապես հրաժարվում է սեռական կյանքից: Պատահում է նաև այն դեպքը, երբ  տղամարդու մոտ տեղի է ունենում սերմնաժայթքումը, իսկ կինը դեռ օրգազմ չի ապրել, այսինքն՝ սեռական ակտի ոչ բավարար տեւողությունը»:  Սեքսոպաթոլոգը նաև հավելեց, որ ոչ մի կին օրգազմի զգացողությունը նույն կերպ չի նկարագրում. շատ կանայք, օրգազմ ապրելով, չեն էլ գիտակցում՝ դա այդ զգացողությունն է:

«Ինչպես գիտենք, կանայք ունենում են հեշտոցային, ծլիկային եւ խառը տիպի օրգազմի զգացողություններ, սակայն այս տեսակները ժամանակի ընթացքում կարող են փոխարինել միմյանց. ամենակատարյալը համարվում է հեշտոցային օրգազմը: Կնոջ՝ օրգազմ զգալու նրբություններին տղամարդու ոչ լիարժեք տիրապետումը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ սեքսուալ խնդիրների առաջացման, օրինակ՝ կնոջ մարմինը լավ չճանաչելը, էրոգեն գոտիները չիմանալը, համապատասխան ստիմուլացիայի բացակայությունը»,- նշեց Սեւադա Հակոբյանը:

Անկողնում ներդաշնակության և հաճույքի հասնելու համար մասնագետն առաջին նախապայման է համարում այն, որ զույգը կազմվի փոխադարձ սիրո եւ համակրանքի հիման վրա, իսկ կանայք էլ աշխատեն երբեք չկորցնել իրենց կանացի գրավչությունը, վստահությունը սեփական սեքսուալության ու հմայքի հանդեպ:

Կարդացեք նաև՝  Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ. հնարավորությունները' ըստ սեքսոպաթոլոգի

Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետեւանքները. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

Հիգիենան սեռական հարաբերությունից առաջ և հետո. սեքսոպաթոլոգ

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 16191 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-06-2025 10:06
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
07-06-2025 09:15
Նորվեգիայի դատարանը բժշկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց նկատմամբ բռնաբարության և սեռական բռնության համար մի գործով, որը ցնցել է սկանդինավյան երկիրը, հայտնում է BBC News-ը։ Նախկին ընդհանուր պրակտիկայի բժիշկ Առնե Բայը մեղավոր է ճանաչվել բռնաբարության և սեռական բռնության 70 դեպքով։
07-06-2025 08:18
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: «Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող պարաշյուտով ամենամեծ թվով ցատկերի համար», – ասված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում:
06-06-2025 10:38
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ 1 բաժակ կեռասը պարունակում է 1.5 գրամ սպիտակուց, 3 գրամ մանրաթել և մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր: Կեռասը նաև երկարացնում է երիտասարդությունը և լավացնում քունը: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը՝ հղում անելով Women’s Health հարթակին:
06-06-2025 10:35
Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գիտնականները նոր բիոմարկեր են մշակել, որը հնարավորություն է տալիս գնահատել ոչ թե մարդու ժամանակագրական, այլ ֆունկցիոնալ տարիքը, այսինքն՝ թե որքան լավ է օրգանիզմը հաղթահարում առողջ ծերացման համար կարևոր խնդիրները։ Այդ համակարգը ստացել է IC Clock անվանումը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2025
Դիտվել է 1370 անգամ
02.06.2025
Դիտվել է 943 անգամ
03.06.2025
Դիտվել է 359 անգամ
04.06.2025
Դիտվել է 331 անգամ
05.06.2025
Դիտվել է 293 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster