Երգչուհի Փինքը (Pink), մասնակցելով Redbook Magazine-ի նոր համարի նկարահանումներին, միաժամանակ պատմել է' ինչպես է իրեն հաջողվել վերադարձնել ամուսնուն երկար բաժանումից հետո: Սակայն մինչ այդ մասին խոսելը, նա ներկայացրել է գեղեցկության մասին իր պատկերացումները: Բավական սուբյեկտիվ է Pink-ի վերաբերմունքը իր իսկ գեղեցկության հանդեպ: Ինչպես ասել է երգչուհին, իր համար գեղեցիկ լինելն այն է, երբ իրեն հարմար ու հաճելի է իր կաշվե տաբատներով, երբ ինքը գորգին նստած է լինում, իսկ իր փոքրիկ աղջիկը վազում է իր գիրկը. դա է իր համար կատարյալ ուրախությունը: «Գեղեցկությունը երբեք չի եղել ինձ համար նպատակ. ուրախությունն է իմ նպատակը, զգալ, որ առողջ եմ, ուժեղ, կարեւոր, խելացի ու սիրահարված: Ամբողջ խնդիրը ուրախության մեջ է, իսկ ուրախությունն իմ կյանքում հիմա շատ է»,- ասել է երգչուհին: Հայտնի լինելով իր ուղղամիտ ու ըմբոստ բնավորությամբ'երգչուհին կիսվել է նաեւ իր անձնական կյանքի մանրամասներով:
«Բաժանումից տասնմեկ ամիս անց, նա ինձ խնդրեց' Նոր տարվան ելույթ ունենամ Լաս Վեգասի իր ակումբում: Ես ուզում էի տեսնել իրեն. շատ սեքսուալ էի այդ օրը: Բաժանման մեջ ինչ-որ բան կա, որից հետո դու ավելի ես գեղեցկանում: Հետո ես նրան հրավիրեցի ինձ մոտ' սենյակ… Կազմել էի ֆոտոալբոմ այն բոլոր բացիկներով, որ նա ինձ նվիրել էր, ինչպես նաեւ լուսանկարներով, որ մենք ունեցել ենք մեր միասին եղած ժամանակ: Այդ ալբոմի պատրաստման համար ծախսել էի մեկ ամիս: Նախավերջին էջին կպցրել էի իմ նկարը' կտրած կոկորդով եւ ամբողջովին արյան մեջ. դա մի ֆիլմից էր, որում նկարահանվել էի շատ տարիներ առաջ: Նաեւ ստորագրել էի'«Սա ես եմ առանց քեզ»: Ամենավերջին էջում երեխայի նկարն էր: Այնտեղ գրել էի՝ «Մնացածը դեռ գրված չէ»: Ամուսնալուծության փաստաթղթերը, որոնք մենք այդպես էլ չէինք ստորագրել, դրված էին այդտեղ: Ես էլ ասացի. «Մնացածը որոշիր դու»:
Արդյունքում նրանք միասին են, հուսանք՝ նման փորձությունից հետո ոչինչ չի կարող խանգարել ընտանեկան երջանկությանը:
23-06-2026 09:28 Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33 Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37 Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։