Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Դարձիր թագուհի». շախմատային տոն լեդիների համար (ֆոտո)

03.02.2013

Երբ մի հարկի տակ են հավաքվում շախմատի սիրահարներն ու չեմպիոնները, սկսվում է իսկական շախմատային տոնը:

 Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը փետրվարի 2-ին LADYNEWS.am-ի  միամյա տարեդարձին նվիրված «Դարձիր թագուհի» շախմատային տոնն էր: ՀՀ շախմատի 2013թ. չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը Հայաստանի 11 բուհերի ուսանողուհիների հետ համաժամանակյա խաղ անցկացրին:


«Շատ հաճելի էր, շատ լավ էր կազմակերպված միջոցառումը: Շատ ուրախ կլինեմ, եթե նման միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն մեր երկրում, որպեսզի խթանեն շախմատի զարգացումը: Ճիշտ է, մեր երկիրը շախմատային գերտերություն է, բայց այուամենայնիվ խրախուսելի կլինեն նման միջոցառումները: Համաձայն չեմ, որ սա տղամարդկանց խաղ է, ինչպես հաճախ ասում են: Կանայք նույնպես կարող են հաջողությունների հասնել շախմատի ասպարեզում»,- LN-ի հետ զրույցում ասաց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ներկայացուցիչ Ռոզա Գրիգորյանը:

Պարզվում է, որ աղջիկներն իսկապես կարողանում են դրսևորվել նաև այս բարդ ոլորտում: Դրա վառ ապացույցն է նաև այն փաստը, որ առաջին պարտվող մասնակիցը լքեց խաղը մեկնարկից միայն  1 ժամ հետո:

 

«Աղջիկները բավականին երկար  պայքարեցին: Ճիշտ է, նրանց շարքերում կային և կարգային շախմատիստուհիներ, և պարզապես սիրողական խաղացողներ, բայց այնուամենայնիվ ողջունելի է, որ դիմադրությունը բավականին ուժեղ էր»,- նշեց երկու տարի շարունակ Հայաստանի շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

 

Տիգրանն ու Աննան դեռ խաղի մեկնարկից առաջ խոստացել էին, որ ոչ մի «զիջում» չի լինելու:

 

Խաղը բավական լարված մթնոլորտ էր ստեղծել դահլիճում, որտեղից պայքարին էին հետևում  բուհերի և  լրատվամիջոցների ներկայացուցիչները, շախմատի սիրահարներ: «Գաղափարն է բավականին հետաքրքիր, երբ սիրողական մակարդակի շախմատիստուհիները խաղում են արդեն մեծ փորձ ու վաստակ ունեցող շախմատիստների հետ: Հետաքրքրությամբ հետևում եմ խաղին, կցանկանայի, որ մասնակիցներից մեկը հաղթեր, քանի որ վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրն էլ այդ երազանքով է եկել խաղին»,- մեզ հետ անկեղծացավ շախմատի սիրահար Մելինե Հովհաննիսյանը:

Մասնակիցներից Թամարա Խաչատրյանը, ով սովորում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, LN-ի հետ զրույցում նշեց, որ խաղի սկզբում բավականին դժվար էր հասցնել քայլ կատարել մինչև մրցակցի մոտենալը. «Խաղը բավականին բարդ էր: Սկզբում շատ դժվար էր հասցնելը, իսկ հետո հունի մեջ ընկանք: Շատ գոհ ենք, որ նման հնարավորություն է տրվել մեզ խաղալու բարձրակարգ շախմատիստների հետ, իսկապես պատիվ է մեզ համար: Ամեն ինչ հիանալի էր կազմակերպված»:

Վերջին մասնակիցը, ով լքեց խաղատախտակը, Վարդուհի Քալաշյանն էր` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչը:

Խաղից հետո բոլոր մասնակիցները հավաստագրեր ստացան LN-ի կողմից, իսկ Տիգրանն ու Աննան միասին որոշեցին «լավագույն դիմադրողին»:

«Բավականին հետաքրքիր էր: Ես ինչ սպասում էի, այն էլ ստացանք: Աղջիկները բավականին մարտական էին տրամադրված, նույնիսկ երկու-երեք պարտիա եղան, որտեղ շատ բարդ ու կասկածելի դիրք էր: Ռեալ հնարավորություն կար, որ խաղն ավարտվեր հօգուտ մասնակիցների: Մի պարտիայում, որ հաստատ ռեալ էր մասնակցի հաղթանակը: Ես ու Տիգրանը նույնիսկ տեսնում էինք, որ մեր դիրքը գրեթե պարտված է»,- LN-ի հետ զրույցում ասաց 2013թ. Հայաստանի շախմատի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը:  Խոսքը Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչ Անի Բաղոյանի հետ խաղի մասին էր

LADYNEWS.am-ի գործընկեր Mary Kay ընկերության կողմից ՀՀ չեմպիոնները և  «ամենահամառ դիմադրող» ճանաչված Անի Բաղոյանը պարգևատրվեցին նվերներով:

 

 «Շատ մեծ բավականություն ստացա խաղից: Հետաքրքիր էր խաղալ ինձնից մի քանի անգամ խելացի մարդկանց հետ: Բոլորիս էլ հայտնի է, թե ինչքան լավ են խաղում Տիգրան Պետրասյանն ու Աննա Հայրապետյանը: Անչափ հաճելի էր իրենց հետ խաղալը»,-LN-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի  ուսանողուհի Անի Բաղոյանը:

Սեանսի ավարտից անմիջապես հետո Տիգրան Պետրոսյանը LN-ի հետ զրույցում ասաց.  «Շատ դրական էմոցիաներ ստացա խաղից: Ուրախ եմ, որ տեսա, թե ինչպես են աղջիկները պայքարում: Շատ հաճելի և ուրախ միջոցառում էր, կցանկանայի, որ շարունակական բնույթ կրեր: Ամեն դեպքում հաճելի է խաղալ միայն աղջիկների հետ (ժպտում է-LN)»:

Հ.Գ. Շնորհակալություն ենք հայտնում Տ.Պետրոսյանի անվան շախմատի տան աշխատակազմին, մրցույթին մասնակիցներ ներկայացրած բուհերի ուսխորհուրդներին՝ արդյունավետ համագործակցության համար:

Ավելի շատ լուսանկարներ կարող եք դիտել մեր ֆեյսբուքյան էջում:

 

Նելլի Ղարիբյան

 Լուսանկարները՝ հեղինակի

Դիտվել է 9238 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1211 անգամ
19.06.2026
Դիտվել է 388 անգամ
18.06.2026
Դիտվել է 376 անգամ
23.06.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster