Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ամուսնանալ ձմռանը. սերը ցրտին կոփվում է

24.02.2012

Ասում են' եթե հարսանիքի օրը անձրև է գալիս,լավ նշան է, իսկ ինչու ոչ ձյո՞ւնը. փաթիլները' նուրբ, ինչպես հենց հարսը, թափվում են նրա զգեստին ու մազերին...

Անհասկանալի է, բայց երիտասարդների մեծ մասը նախընտրում է ամուսնանալ ամռանը կամ աշնանը, մինչդեռ «ձմեռային ամունությունները», ասում են, ավելի ամուր են, քանի որ սերը ձմռան ցրտում կոփվում է:Հասկանանք այսպիսի միության առանձնահատկությունները.

Միֆ առաջին. հարսի դեկոլտեն անտեղի է. սա ամենանուրբ խնդիրն է, որ վախեցնում է աղջիկներին: Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես պիտի իրենք ձմռան ցրտին դեկոլտե կրեն, բարձրակրունկ կոշիկներով քայլեն մերկասառույցի վրա, նկարվեն ցրտից կարմրած այտերով: Այս ամենը հեշտ լուծվող հարցեր են: Իրականում, «ձմռան հարսը» մի շարք առավելություններ ունի. նրան լավ առիթ է ընձեռվում նոր' բնական մորթուց մուշտակ գնելու, նա կարող է չընտրել սպիտակ զգեստ, որը  ձյան ֆոնին չի երևա ամբողջ փայլով, այլ որևէ ուրիշ' վառ գույնի: Ի վերջո, մուշտակը դրսում եղած ժամանակ կթաքցնի Ձեր գեղեցիկ ուսերը, և հյուրերը դեկոլտեով կտեսնեն ձեզ փակ տարածքում' բուն տոնախմբության ժամանակ: Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա այսօր դա խնդիր չէ, քանի որ նորաձևության տները առաջարկում են հիանալի ճտքավոր կոշիկներ, որոնք իրենց գեղեցկությամբ չեն զիջում գարնանային կամ աշնանային կոշիկներին:

Միֆ երկրորդ. ձմռանը չես կարող երկար մնալ դրսում, հյուրերը չեն ցանկանա մեքենաներից դուրս գալ: Այդքան էլ այդպես չէ: Պատկերացրեք' ինչ չքնաղ համադրություն է' ձյուն ու հարսանիք, հատկապես Նոր տարվա օրերին, երբ բոլոր տները զարդարված են և ասես կիսում են ձեր ուրախությունը:

Միֆ երրորդ. «աշնանային ամուսնություններն» ավելի ցանկալի են ֆինանսական տեսանկյունից: Սրա մասին կարելի էր խոսել շատ վաղ ժամանակներում, երբ մարդիկ ամեն ինչ կապում էին բերքի հետ ու վստահ էին, որ բերքահավաքի օրերին' աշնանը, նախապատվելի է ամուսնությունը: Այժմ ճիշտ հակառակն է: Դատեք ինքներդ. քանի որ ձմռանը չկա ամուսնանալու տենդենց, զագսերում չկան հերթեր, հարսանյաց սրահներն ու լուսանկարիչները չեն թանկացնում իրենց ծառայությունները, էլ չենք խոսում հագուստների մասին. ձմռանը դրանց տեսականին ավելանում է, իսկ գինը' զգալիորեն իջնում:

Մի խոսքով' «ձմեռային հարսանիքը» ձեզ հիանալի տրամադրություն կպարգևի: Շտապեք. ձմեռը դեռ ավարտված չէ:

Դիտվել է 6384 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 562 անգամ
01.05.2024
Դիտվել է 352 անգամ
26.04.2024
Դիտվել է 226 անգամ
27.04.2024
Դիտվել է 220 անգամ
30.04.2024
Դիտվել է 159 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster