Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ակնհայտ կանացի աղջիկները խենթացնում են Գնել Ուլիխանյանին

14.01.2013

LN-ի հյուրասրահում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գնել Ուլիխանյանը:

 

-Ինչպե՞ս կատարեցիր մասնագիտական ընտրությունը: Պրոֆեսիոնալ առաջին քայլերդ հիշո՞ւմ ես:


-Այլ մասնագիտություն, վստահ եմ, չէի կարողանա ընտրել. իմը դա էր: Որոշեցի ընդունվել Երեւանի թատրոնի ե կինոյի պետական ինստիտուտ: Պրոֆեսիոնալ առաջին քայլերս արել եմ հենց առաջին կուրսում. սովորելուն զուգահեռ խաղում էի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` մասսայական տեսարաններում:


- Իսկ Սունդուկյանի բեմում խաղալը քեզ համար երազանք եղե՞լ է:


-Միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել Սունդուկյան թատրոնի նկատմամբ. մայր թատրոնն է, այդ բեմում հանճարներ են խաղացել, հիմա էլ տաղանդավոր արտիստներ են աշխատում ու ստեղծագործում, եւ ես ուրախ եմ, որ խաղում եմ նրանց կողքին:


- Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ առաջին անգամ հանդես եկար այդ բեմում, հիշո՞ւմ ես քո առաջին բեմելը:


-Հիշում եմ` Հրանտ Մաթեւոսյանին նվիրված հոբելյանական երեկոյին առաջին անգամ բեմ բարձրացա, այդ ժամանակ չէի գիտակցում պահի լրջությունը: Հետո, տարիների ընթացքում սկսեցի սիրել թատրոնը` ապրելով այնտեղ:


- Թատրոնում խաղացածդ դերերից կա՞  մեկը, որն ամեն անգամ խաղալիս մեծ անհանգստություն ու հուզմունք ես ապրում:

-«Ջոն արքա» ներկայացման մեջ «Արթուր»-ի դերը խաղալիս միշտ շատ աչալուրջ եմ լինում. կարծում եմ` շատ դժվար դեր է:


-Այնուամենայնիվ  շատերը քեզ ճանաչում են երևի թե սերիալներից. դա քեզ չի՞ նյարդայնացնում:


-Իհարկե ո՛չ, ես այնտեղ էլ իմ գործը արդար եմ անում:


- Ի՞նչ ես կարծում, այն սերիալները, որոնցում դուք` դերասաններդ, այժմ խաղում եք, մասնագիտական աճի որևէ հնարավորություն տալի՞ս են:


-Սկսնակ դերասանները, նկարահանվելով սերիալներում, կունենան մասնագիտական աճ:


- Դեռևս երիտասարդ դերասան ես ու հավանաբար  ունես երազած դերեր, կասե՞ս` որոնք են:

-Ունեմ երազած դերեր.  շատ կուզեի մի օր խաղալ «Արա Գեղեցիկ», ինչպես նաեւ «Համլետ»:

- Անցյալի և ներկայի հայ դերասաններից ո՞վ է քեզ համար չափանիշ, կա՞ նման մեկը:

-Չափանիշ չգիտեմ, բայց կան դերասաններ, որոնց խաղից միշտ մեծ բավականություն եմ ստացել, իսկ Մհեր Մկրտչյանի ու Խորեն Աբրահամյանի արվեստը դերասանական հանճարեղ դպրոց է:


- Գնե՛լ, հյուրախաղերով եղել ես նաև դրսում` մասնավորապես Անգլիայում, ի՞նչ տարբերություններ ես զգացել մեր և դրսի հանդիսատեսի միջև:


-Լոնդոնի հանդիսատեսը շատ էմոցիոնալ էր:


- Ունե՞ս երկրպագուհի, ում յուրաքանչյուր ներկայացման ժամանակ փնտրում ես հանդիսատեսի շարքերում:


-Ունեմ հավատարիմ երկրպագուհիներ, որոնց միշտ տեսնում եմ հանդիսատեսի շարքերում, բայց որևէ մեկի կոնկրետ չեմ փնտրում:


-Հեշտությա՞մբ ես ճանաչում աղջիկներին, թե՞ նրանց հաջողվում է քեզ խճճել:


-Ո՛չ, կարողանում են ինձ խաբել, բայց դա ինձ դուր է գալիս (ծիծաղում է-LN):

- Մտապատկերումդ կա՞ այն աղջիկը, ով ապագայում կլինի կողքիդ:


-Չէ՛, դեռ նրան չեմ պատկերացնում:


- Կասե՞ս` ի՞նչն է քեզ համար անհանդուրժելի աղջիկների մեջ:


-Անհանդուրժելի ոչինչ չկա աղջիկների մեջ. աղջիկները շատ կարեւոր դեր ունեն մեր կյանքում ու պետք չէ նրանց մեջ անհանդուրժելի բաներ փնտրել: Նրանք բոլորը ծաղիկներ են, պարզապես՝ տարբեր:


- Իսկ ի՞նչն է կանացի բնավորության մեջ քեզ անդադար զարմացնում:


-Միշտ զարմացել եմ կանանց մտքի թռիչքից. զարմանալի երեւակայություն ունեն:

- Ասում են` կանացիությունն ամենամեծ զենքն է, որով կարելի է գրավել տղամարդուն, համամի՞տ ես, քեզ համար ո՞րն է այդ զենքը:


-Այդպես է, կանացիությունն իրոք ուժեղ զենք է: Շատ եմ սիրում, երբ կինն ակնհայտ կանացի է լինում. դա ինձ խենթացնում է:


-Ըստ քեզ` կանացիության այդ բանաձևը ո՞րն է:

-Եթե բանաձևն իմանայի, անհետաքրքիր կլիներ: Այդ բանաձևը երևի գիտեն միայն իրենք` կանայք:

- Ի՞նչ ակնկալիքներ ունես 2013 թվականից:


-2012 թ.-ը իմ տարին էր, ու բոլոր սպասելիքներս արդարացվեցին: Այս տարի օձի տարի է ու պետք է օձին բնորոշ ճկուն ուղեղով մտածել, որպեսզի նոր հորիզոններ բացվեն ե՛ւ անձնական կյանքում, ե՛ւ կարիերայում: Իսկ ճանապարհները թող էլի տանեն Լոնդոն:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11405 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 714 անգամ
01.05.2024
Դիտվել է 711 անգամ
30.04.2024
Դիտվել է 246 անգամ
03.05.2024
Դիտվել է 130 անգամ
04.05.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster