Ջենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին չէին ստում, երբ ասում էին, որ անգամ բաժանումից հետո շարունակում են լավ ընկերներ մնալ: Ջերմ փոխհարաբերությունները նախկին ամուսինները դրսևորել են Պուերտո-Ռիկոյում' Ջենիֆեր Լոպեսի հերթական համերգներից մեկի ժամանակ: People-ի տվյալներով՝ համերգին մասնակցելու համար Էնթոնին ստացել է ոչ միայն մեծ շնորհակալություն, այլև կլորիկ գումար:
Պուերտո-Ռիկոյի բեմին նախկին ամուսինները երգել են իրենց համատեղ հիթը' «No Me Ames»-ը: Ամեն ինչ շատ հուզիչ է ստացվել: Երգի ռոմանտիկ բառերն ու Ջենիֆերի և Մարկի հայացքները երկրպագուներին հասցրել են հուզման աստիճանի: TMZ –ի հաղորդման համաձայն՝ դահլիճում արտասվել են շատերը, և ոչինչ չասող դեմքով աչքի է ընկել միայն Ջենիֆեր Լոպեսի ներկայիս ընկերը' 25-ամյա պարող Կասպեր Սմարթը: Նա հանգիստ հետևել է համերգի ընթացքին, իսկ հետո Twitter-ի իր էջում գրել. «Ամեն ինչ բարձրագույն մակարդակով անցավ»:
Եվ չնայած ներկայիս փայլուն թվացող հարաբերություններին' ընդամենը մեկ տարի առաջ Ջենիֆեր Լոպեսը շոկային վիճակում էր. «Ես շատ ցավոտ տարա բաժանումը: Ահավոր ծանր էր ընտանիքիս' մեր զույգի փլուզումը: Բաժանումը անվերականգնելի հարված հասցրեց ինձ, քանի որ ընտանիքն իմ ամեն ինչն էր»: Սակայն Ջենիֆերի կյանքում շատ արագ հայտնվեց Կասպերն ու ամեն ինչ փոխվեց. «Եկավ մի պահ, երբ հասկացա, որ չեմ ուզում ինքս ինձ խղճացող ու անընդմեջ լացող կին լինել: Այդ ժամանակ ես սկսեցի վերլուծել իմ և Մարկի հարաբերությունները' փորձելով հասկանալ, թե ինչու մեր համատեղ կյանքը ճաքեց: Ես պետք է լուծեի խնդիրը նույն սխալը հետո չկրկնելու համար: Ինքս ինձ ասացի' ոչ միայն դուրս կգամ իրավիճակից բարձր գլխով, այլև կդառնամ ավելի իմաստուն ու իրական սեր ձեռք կբերեմ: Իսկ Կասպերի հետ հասկացա, թե ինչ հիանալի է, երբ հանդիպում ես մի մարդու, ով համապատասխանում է քեզ բոլոր իմաստներով: Դա բառերով հնարավոր չէ նկարագրել: Բախտս բերել է, որ Կասպերը կարողացավ շատ արագ մերվել ընտանիքիս հետ ու դառնալ դրա մի մասը: Իմ կյանքում նրա հայտնվելու պահից ես սկսել եմ ավելի շատ հավատալ հեքիաթների: Բացի դա ես հավատում եմ, որ իսկական սերը չի մարում», - ասել է Ջենիֆեր Լոպեսը:
23-06-2026 09:28 Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33 Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37 Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։