Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

ՍԻՐՈւՇՈ. Ես այսպիսին եմ պատկերացնում հայկական ակումբային երաժշտությունը

14.12.2012

Սիրուշոն ֆեյսբուքյան էջում գրել է օրեր առաջ ներկայացրած PreGomesh երգի մասին, որը հիմնականում դրական ընդունվեց եւ նորույթ համարվեց ծավալված տարբեր քննարկումներում: «Կյանքը մեզ ամեն քայլափոխի տալիս է ոգեշնչվելու հնարավորություն, պարզապես պետք է նկատել այդ պահերը:

Երբ փոքր էի շատ չէի լսում ժողովրդական երաժշտություն, իսկ ժողովրդական երգերին ծանոթ էի մորս և նրա կոլեգաների կատարումներից: Երբ հորս խորհրդով սկսեցի ձայնագրել Շերամի երգերը ինքս ինձ համար բացահայտեցի, թե որքան իմն է այն: Քանի որ փոքր տարիքից ստեղծագործում էի ժամանակակից ոճում որոշեցի ինձ երկու հարազատժանրերը համատեղել: Վերջերս, երբ Կոմիտաս էի լսում, “Լոռվա Գութաներգ”–ի մեջ ինձ մի հատված այնքան ոգեշնչեց, որ մի ակնթարթում մտովի լսեցի իմ նոր վերջնական երգը և պատկերացրեցի տեսահոլովակը: Հիմա պետք էր այս ամենը հերթականությամբ իրականացնել, իսկ ինձ մոտ այդ հերթականությունը չի սահմանափակվում գործիքավորում, խոսքեր և ձայնագրում պրոցեսով: Սկսեցի ուսումնասիրել “Լոռվա Գութաներգ”–ի հետ կապված գրեթե բոլոր նյութերը, ընթերցեցի Կոմիտասի գրած վերլուծությունը այս երգի շուրջ, հանդիպեցի մարդկանց, ովքեր քաջածանոթ են վարպետի ստեղծագործություններին և դրանց ծագմանը:Մասնագետների, ովքեր առհասարակ դեմ են Կոմիտասի երաժշտության ժամանակակից ներկայացմանը և փորձեցի հասկանալ ինչու: Չնայած նրան, որ չէի պատրաստվում նորովի ներկայացնել Կոմիտասի աշխատանքը, այլ այն ուղղակի իմ ոգեշնչման աղբյուրն էր հանդիսացել' ամեն դեպքում ինձ համար շատ կարևոր էին բոլոր ուսումնասիրություններս:

“Լոռվա Գութաներգ”- ում նկարագրվում է, թե ինչպես է հողի մշակը իր երգով ոգևորում Գոմեշին, գութանը կապած լծին հողն է հերկում: Այս թեման հայերի մեջ ունեցել է մեծ համարում, փառաբանվել ու գովերգվել հորովելներում և ժողովրդական այլ ստեղծագործություններում:

Երգիս երաժշտությունը և ռիթմը աշխարհի այսօրվա զարկերակի և նեռվի արտահայտումն է: Որքան էլ մոտ լինեմ արմատներիս չեմ ուզում անտեսել այն ժամանակը և իրականությունը որի մեջ ապրում եմ: Եթե անգամ այն անվանենք ակումբային,պարային, ապա ես այսպիսին եմ պատկերացնում հայկական ակումբային երաժշտությունը, որ որքան էլ ժամանակակից լինի' հիմնված լինի հայկական հիմքերի վրա և ասելիք ունենա:

Երգի խոսքերն այս դեպքում ինձ համար հատկապես կարևոր էին, քանի որ ասելիք ունեի,այնքան շատ ասելիք, որ միտքս խոսքիս հերթ չեր տալիս, հասկացա որ ինձ հետ գաղափարս կարող էր կիսել և միտքս ճիշտ տեղ հասցնել միայն իմ տաղանդաոր ընկեր՝ Ավետ Բարսեղյանը:
Խոսքս տեղ հասցնելու համար ինձ պետք է օգներ երգիս հերոսը՝ գոմեշը: Գոմեշը, որը խորհրդանիշ է աշխատասիրության, որը համառ և համբերատար իր ուսերին է կրել իր բեռը: Այսօր աշխարհը լի է վայրագությամբ, չարությամբ, արժեքներ ու արժանապատվություն կորցրած բազմերեսանի մարդկանցով: Իմ երգն իմ բողոքն է այս ամենի դեմ և գովաբանումն է այն մարդու, ով ազնիվ ու արդար է ինքն իր առջև ու իր քայլերի մեջ, ով ինչպես երգիս հերոսը լուռ և պատվով իր բեռն է տանում ու երբեք չի բողոքում ու չի հանձնվում. նա հերոս է…»,- գրել է երգչուհին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5069 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1208 անգամ
19.06.2026
Դիտվել է 387 անգամ
18.06.2026
Դիտվել է 371 անգամ
23.06.2026
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster