Կնոջ տարիքը դեմքից առավել ձեռքերն են մատնում: Միշտ գեղեցիկ ու խնամված ձեռքերը լեդիների հմայքի կարևորագույն գրավականն են: Իսկ ձմռան ամիսներին ձեռքերի խնամքը պետք է հասցնել մաքսիմումի: Ցուրտ եղանակին ձեռքի մաշկը չորանում ու ճաքճքում է: Դրանից խուսափելու համար օգտագործում ենք տարբեր քսուքներ ձեռքի մաշկը եւ եղունգները պաշտպանելու համար :
LN-ի հետ զրույցում մատնահարդար Աննա Սարգսյանը ներկայացրեց այն միջոցները, որոնք ավելի արդյունավետ են և հեշտ կիրառելի են նաև տնային պայմաններում. «Օգտակար են ալոեի, վարունգի սկրաբներով մերսումները, որից հետո ձեռքերը պետք է լվանալ առանց օճառի: Այս մերսումները վերականգնում են արյան շրջանառությունը»: Մասնագետի խոսքով՝ արդյունավետ են նաև լավ դիմակները, որոնք պարունակում են «Ա» և «Ե» վիտամիններ, ալոեի ու երիցուկի խտանյութեր: Էֆեկտն առավել ակնհայտ կլինի, եթե կրեք բամբակյա ձեռնոցներ: Աննա Սարգսյանը նաև նշեց, որ ձմռան ամիսներին ձեռքի մաշկը խոնավացնելու և սնուցելու համար անհրաժեշտ է հաճախ օգտագործել կրեմներ, մասնավորապես ձիթապտղի յուղի, գլիցերինի, երիցուկի, ալոեի, ծովային ջրիմուռների խտանյութեր պարունակող: «Իսկ որպես կին խորհուրդ եմ տալիս տնային գործեր անելիս կրել ռետինե ձեռնոցներ մաշկը չվնասելու համար' լինի ամառ, թե ձմեռ»,- ասաց նա:
19-10-2026 00:42 «Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17 Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09 Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08 Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02 Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին: