|
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ |
|
Կյանքում անծանոթ տղամարդկանց չեմ համբուրում. Օդրի Տոտուն՝ նոր ֆիլմում
20.02.2012
Ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն' առավել հայտնի Ժան-Պիեր Ժոնեի «Ամելի» ֆիլմից, նկարահանվել է նոր ֆիլմում. կոչվում է «Նրբություն»: Այն վաճառքում կլինի մարտի մեկից: Ֆիլմի ռուսաստանյան պրեմիերայի համար Օդրի Տոտուն ժամանել է Մոսկվա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանուհին հերքել է համացանցում տարածված այն լուրերը, թե իբր ինքն այս ֆիլմով կամփոփի կարիերան: Նա նկատել է, որ ֆիլմն ընդամենն իր գործունեության տասնամյակը կամփոփի: «Նրբություն» ֆիլմը դերասանուհու համար առանձնահատուկ նշանակություն ունի. «Ես սովորեցի նոր գույներով խաղալ,ցույց տալ ավելի հասուն խառնվածք: Ես ամեն օր պետք է խաղայի տխրություն, ցավ, դատարկություն: Լքելով նկարահանման տաղավարը՝ ես չէի կարողանում անմիջապես ազատվել այդ զգացումներից»,- ասել է Օդրին: Դերասանուհին իր կերպարին մեծ համակրանքով է վերաբերվում, նույնիսկ նմանություններ է գտնում իր հետ: «Ես Նատալիի կերպարը ֆիլմում հարստացրել եմ նաև ինձ հատուկ որոշ գծերով»,- նշել է նա: «Նրբություն» ֆիլմում Նատալին համբուրում է անծանոթ տղամարդու: Օդրին անկեղծացել է, որ կյանքում այդպիսի խենթ քայլերի չի գնում: «Ես լուրջ մարդ եմ, ով ապրում է հասարակ կյանքով և խենթություններ էլ չի անում»,- լրագրողներին է Օդրի Տոտուն: Դերասնուհին տեղեկացրել է նաև,որ այժմ նկարահանվում է միանգամից երեք ֆիլմում: Իսկ իր խաղացանկից Օդրին առանձնացրել է «Ամելի»-ն, «Կոկո Շանել»-ն ու «Նրբություն»-ը: Դիտվել է 7926 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը
21.10.2026 Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։
|
|
Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը
29.09.2026 Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։
|
|
 |
|
|
Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար
10.09.2026 Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։
|
|
Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը
06.08.2026 Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:
|
|
 |
|
|
Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար
31.07.2026 Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։
|
|
Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց
16.07.2026 Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|