Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ուզում եմ առաջնեկս զույգ լինի. ՍԻԼՎԱ  ՀԱԿՈԲՅԱՆ

20.02.2012

«Սիլվան շատ ծախսող մարդ է, ծախսողների ռեկորդակիր»,- LN-ին պատմեց  երգչուհի Սիլվա Հակոբանի հայրը' Հակոբ Հակոբյանը, ով նաեւ նրա պրոդյուսերն է: Նա էլ էր մասնակցում Սիլվայի հետ մեր զրույցին:

-Սիլվա, պատկերացրու՝ առավոտյան արթնանաում ես ու հնարավորություն ունես քո ցանկությամբ վերակառուցելու ամեն ինչ: Որտե°ղ կլինեիր, ո°վ կլիներ կողքիդ, ի°նչ կունենայիր:

-Կուզեի արթնանալ մեր տան մեջ՝ ընտանիքիս կողքին: Տնից լավ տեղ չկա: Ամբողջովին հանգստանում ես տանը: Կցանկանայի, որ արդեն մեր նորակառույց տանը լինեի, կողքիս լինեին հարազատ մարդիկ: Ես ամեն մեկի հետ չեմ շփվում, իմ շրջապատի մարդիկ ինձ նման են, ընտրված: Այն, ինչ ուզում եմ, ունեմ, կցանկանայի, որ առողջություն լիներ բոլոր հարազատներիս, իսկ այն, ինչ չունեմ, ժամանակի ընթացքում կունենամ:

- Վերադառնանք իրականություն: Ինչպե°ս ես սովորաբար սկսում օրդ:

-Լինում են դեպքեր, երբ օրս բավականին հագեցած է լինում: Առավոտյան արթնանում եմ, գնում վարսահարդարի, դիմահարդարի մոտ, մինչև ուշ գիշեր նկարահանումներ: Ընդհանրապես ես կարոտ եմ հանգստի, ու եթե ազատ ժամանակ եմ ունենում, օրս հետաքրքիր եմ դարձնում' երաժշտություն եմ լսում , գիրք եմ կարդում, տնային մաքրությամբ եմ զբաղվում: Այո, ես մաքրասեր աղջիկ եմ, ես չեմ կարող ընդունել, երբ շուրջս թափթփված է լինում:

-Շատ երգեր ունես, որոնցում գյուղացի աղջնակի կերպարով ես հանդես գալիս: Քեզ գյուղում հարս պատկերացնո՞ւմ ես:

-Դժվար թե ես ինձ գյուղում հարս պատկերացնեմ, բայց գյուղի մարդկանց շատ սիրում եմ: Նրանց մեջ կա անկեղծություն, կա պարզություն, միամտություն, արդարություն: Այն, ինչ մենք ուտում ենք, էլի նրանց ջանքերի շնորհիվ է: Մարդիկ, ովքեր քրտնաջան աշխատում են և հաց վաստակում: Հնարավոր է, որ ընտրյալս ծնունդով գյուղացի լինի, բայց եթե ես ամուսնանամ գյուղում, պիտի խաչ քաշեմ արածս գործերի վրա:

-Իսկ սիրտդ արդեն զբաղվա°ծ է:

-Ո´չ:

-Ի°նչ հատկանիշներ պիտի ունենա քո սրտի ապագա տերը:

-Ես ինչքան էլ հատկանիշներ թվարկեմ, միևնույնն է' իդեալական մարդ չկա: Մեկ է , եթե ոչ մինչև ամուսնությունը, ապա դրանից հետո շատ հատկանիշներ են բացահայտվում: Ամենաառաջինը, նա պիտի կատակասեր լինի, խելացի, անկեղծ ու ոչ ժուժկալ: Ես ինքս ծախսող մարդ եմ ու ուզում եմ, որ նա էլ այդպիսին լինի:

-Ինչպե°ս ես վերաբերվում ամուսնությանը:

-Շատ նորմալ, ինչպես յուրաքանչյուր մարդ: Ամեն մեկի կյանքում հասունանում է այդ պահը' ընտանիք կազմելու, փոքրիկ, հրաշք բալիկներ ունենալու: Մեր ընտանիքում ես եմ մնացել. թե´ քույրիկս, թե´ եղբայրս ամուսնացել են: Մեր հարսիկը, իմիջիայլոց, սիրիահայ է: Մեզ համար մի քիչ դժվար է ընտրության հարցը: Ես նկատել եմ, որ մեր պարագայում այնքան են տարվում կարիերայով, որ հասնում են շատ բաների, բայց զգում են, որ մի հատված դատարկ է:Ու այդ դատարկ կողմը սեր ասվածն է, որը բոլորի կյանքում շատ կարևոր է:

-Տարիներ առաջ ձայնագրեցիր «Իմ սրտի տակ » երգը: Շատ անկեղծ զգացողություն կա այդ երգում, կարծես պատկերացնում ես մայր լինելու բերկրանքը...

-Քույրիկս այդ երգը գրեց, երբ դեռ հղի չէր: Այդ երգը նվիրված է մեկին, ում զգացողությունները հաշվի առնելով էլ ճիշտ բառեր են ընտրվել: Երբ ես երգեցի, ունեցա այդ զգացողությունը, երբ քո կրծքի տակ ուրիշի սրտիկն է բաբախում: Նույնիսկ ամենաանզգամ մարդը լսի դա' կազդի նրա վրա: Ես երեխաներ շատ եմ սիրում, նույնիսկ երազում եմ, որ առաջնեկս զույգ լինի: Հիմա քրոջս բալիկին' Անուլիկիս եմ «ուտում» :

- Լսել եմ' կորցրել ես շնիկիդ, եւ դա քեզ շատ է վշտացրել...

-Գուչոն, ցավոք սրտի, սատկեց «Ակորդ» մրցանակաբաշխության օրը: Զգացի, որ պապան անտրամադիր է:Սկզբում ասաց, որ ծանր է վիճակը, վիրահատում են, հետո' որ սատկել է: Նրա սիրտն էր կանգնել, արյան ոչ մի հետք չկար: Ինձ համար դա շատ ցավոտ էր: Օրեր շարունակ չէի համակերպվում: Արդեն 3 տարի կլիներ, որ ինձ հետ էր: Գուչոն մի քիչ կծան էր, բայց դա էլ չէր խանգարում: Ես շատ էի ուզում շունիկ ունենալ, ու պապայիս ընկերը ինձ նվիրեց: Գուչոյի մահից հետո մտածում էի նոր շունիկ ունենալու մասին, բայց ոչ մի շունիկ նրան չի փոխարինի: Չէի տանում ինձ հետ շրջագայությունների, որովհետև շատ անհանգիստ էր, ու ես չէի կարող նրան որպես բեռ հանձնել: Շատ հասկացող էր, կապված էր մեզ հետ ու խանդում էր ինձ: Ցավում եմ, որ վերջին պահին չեմ տեսել, բայց մի կողմից էլ լավ է, որ իմ հիշողության մեջ մնացել է իմ Գուչոն:

-Ի°նչ կպատրաստես, եթե տանն ես, հյուրեր ունես եւ պատրաստի ուտեստ պատվիրելու ցանկություն չկա:

-Ես սիրում եմ, երբ բացում եմ խոհարարական գիրքը, նայում եմ ու պատրաստում: Անգամ ձևավորումներն եմ անում, որ ավելի ախորժելի լինի: Հիմնականում հեշտ ստացվող բաներ եմ պատրաստում: Ես «համով» ձեռք ունեմ, ու բողոքողներ չեն լինում:

-Երբևէ մտածե՞լ ես կյանքդ փոխելու մասին: Ի°նչ ուղի կընտրես:

-Թատերական կյանքն եմ սիրում:Այն օգտագործում եմ իմ տեսահոլովակներում: Չէի ուզի բուժքույր լինել, որովհետև արյունից վախենում եմ: Քաղաքականություն էլ չեմ սիրում: Ինչպես ասացի, երեխաներ շատ եմ սիրում ու կցանկանայի ուսուցչուհի լինել: Երևի մեկ էլ՝ անասնաբույժ, որովհետև կենդանիներ էլ եմ շատ սիրում:

-Ո°վ է զբաղվում քո արտաքին տեսքով:

-Ես շատ մարդկանց հետ եմ աշխատում: Վերջին տեսահոլովակիս համար համագործակցեցի Մարի Մանուկյանի հետ: Նա կերպարային բան ստացավ: Հիմա այդպիսիք չկան: Ես ու քույրս ենք զբաղվում: Երբ քեզ հարազատ մարդիկ են լինում, ավելի ճիշտ խորհուրդ է հնչում: Ես ունեմ այն մարդը, ով արդեն մեր մտահաղացումներն է իրականացնում:

- Երգում ես այն , ինչ ուզում ես, թե° ինչի պահանջարկ կա:

-Ես ամեն ոճի մեջ էլ ունեմ երգեր: Երբեմն ասում են, որ 60 տոկոսը պետ ք է լինի այն, ինչ շուկան է պահանջում, իսկ մնացածը՝ ինչն իրոք հետաքրքիր է: Մենք ունենք նաև շատ երգեր, որոնք դեռ չեն հնչել ու հանրությանը անպայման կհետաքրքրեն. անակնկալներ կլինեն:

-Ինչպե°ս տեղի ունեցավ քո մուտքը երգարվեստ: Արդյո°ք հայրդ դեմ չէր:

-Հակառակը, պապան շատ կողմ էր: Ու եթե ես ծուլանում եմ, նա ինձ միշտ գործի մեջ է պահում: Շատ-շատերն են ասում, որ ծնողները դեմ են եղել, ու իրենց կարիերան կարճ է տևել: Այդ առումով ես մեր ընտանիքում խնդիր չեմ ունեցել: Ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ նման ծնողներ:

-Քեզ «Եվրատեսիլ»-ի բեմում տեսնո՞ւմ ես:

-Երբեք չեմ կարող ասել երբեք: Մեզ համար «Եվրատեսիլ»-ի շուկան կարևոր է: Մեր երգիչները երևում են արտասահմանում: Թող այդ ամեն ինչը' թե´ երգիչը, թե´ խումբը, թե´ դեկորացիան, անեն միայն հայերը, այլ ոչ թե արտասահմանցին: Մենք մտածում ենք, որ արտասահմանի հայտնի հայի ուղարկենք, ում բոլորն են ճանաչում: Բայց դրա կարիքը մեր երգիչներն ունեն: Այս տարի էլ ով գնա, մաղթում եմ մեծ հաջողություններ:

-Ո՞րն է քո հաջողության բանաձևը:

-Ընտանիքս: Եթե ես մենակ լինեի, այսքան հաջողությունների չէի հասնի: Երբ քո թիկունքին կանգնած են մարդիկ, ովքեր քեզ օգնում են, դու անսասան ես կանգնում հողի վրա: Շնորհակալ եմ ինձ սիրողներին, նաև նրանց, ովքեր ինձ չեն սիրում. դա էլ պիտի լինի: Բոլորին' եղբորս, քրոջս, պապայիս եւ այս ամենի ամենամեծ «մեղավորին»' մամայիս (ժպտում է-LN)...

                                                                                                       Հարցազրույցը'  Հասմիկ Մելիքսեթյանի

Դիտվել է 10116 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2024
Դիտվել է 245 անգամ
25.04.2024
Դիտվել է 212 անգամ
26.04.2024
Դիտվել է 187 անգամ
29.04.2024
Դիտվել է 165 անգամ
27.04.2024
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster