|
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ |
|
Ուիթնի Հյուսթոնը տուն վերադարձավ
18.02.2012
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում՝ Ուիթնի Հյուսթոնի ծննդավայրում, այսօր տեղի ունեցավ նրա հուղարակավորությունը: «Մեր ժամանակների լավագույն ձայն» (ինչպես նշված էր նրա երկրպագուների ցավակցական պաստառներում) Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության արարողությանը օնլայն հետեւելու հնարավորություն էր ստեղծված: Նրա դին դրված էր Նյուարքի այն եկեղեցում, որտեղ Ուիթնին մանկության տարիներին երգել էր: Սթիվի Ուոնդերը և Արեթա Ֆրանկլինը, ում Հյուսթոնը «մորաքույր Ռի» էր անվանում, երգեցին արարողության ժամանակ: Ներկա է եղել նաև երգչուհու նախկին ամուսին Բոբի Բրաունը, ում աստղի հարազատները մինչ այդ արգելել էին մասնակցել Հյուսթոնի հուղարկավորությանը: Ինչպես հաղորդում է New York Daily News-ը, Բրաունը համառել է՝ ասելով. «Ես Ուիթնիին սիրում էի, ինչպես Աստծուն»: Այս ընթացքում ոստիկանության միակ ուղերձն էր երգչուհու միլիոնավոր երկրպագուներին՝ մնացեք տանը: Ոստիկաններն աշխատել են գերծանրաբեռնված՝ նրանց հոծ զանգվածին զսպելու համար: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, հուղարկավորությունը կեսից տոնակատարություն է հիշեցրել. երկրպագուները սկսել են կոչեր հնչեցնել, որ իրենք հավաքվել են ոչ թե թաղման արարողության, այլ տոնելու Ուիթնի Հյուսթոնի նոր կյանքը, տունդարձը:
Վերջիններիս նախաձեռնությամբ տարբեր տեղերում տեղադրվել են պաստառներ՝ «Բոլոր ժամանակների ամենամեծ դիվա», «Մենք քեզ միշտ կսիրենք» եւ այլ գրություններով. այդ պաստառներին ցանկացողները թողնում էին իրենց գրառումները: Չեն դադարում ցավակցությունները նաև բոլոր սոցցանցերում:

Դիտվել է 3563 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը
21.10.2026 Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։
|
|
Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը
29.09.2026 Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։
|
|
 |
|
|
Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար
10.09.2026 Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։
|
|
Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը
06.08.2026 Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:
|
|
 |
|
|
Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար
31.07.2026 Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։
|
|
Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց
16.07.2026 Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|