Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին անհավանական կամք է դրսեւորում՝ նիհարելու համար խիստ սահմանափակելով սննդակարգը: Մի քանի շաբաթ առաջ նա իր թվիթերյան էջում գրեց, որ անցել է դիետայի, եւ այդ օրից երկրպագուների հետ պարբերաբար կիսվում է իր փոքրիկ հաջողություններով:
Նա պատմել է իր հիմնական բաղադրատոմսի մասին, որը կազմված է կանաչ պղպեղից, վարունգից, մաղադանոսից եւ սամիթից: «Սա իմ ճաշն է՝ ոչ ավել, քան 150 գրամ»,- գրել է Թինան՝ տեղադրելով նաեւ աղցանի լուսանկարը:
Նաեւ խոստովանել է, որ օրգանիզմը հազիվ է հարմարվում եւ դիմանում այդ սահմանափակ պայմաններին. . «Ես հիմա խիստ դիետա եմ պահում, այդ պատճառով էլ սովորականից շուտ եմ արթնանում: Ժամը 6.30-ին աչքերս բացվում են իմ կամքից անկախ»:
AlisseKowalsky | 29-07-2013 07:59
-8 Կգ մեկ ամսվա ընթացքում , սա իմ արդյունք օգտագործելուց հետո thermacuts fat burner, Մի օր ես ձեռքն տեսանյութը այդ հաբերի , եւ որոշել է տալ փորձել, rasults են զարմանալի, Ձեզանից նրանք, ովքեր ունեն խնդիրներ նիհարել պետք է փորձել , չեմ հիշում , բայց հղումը Որոնել Google-ի thermacuts fat burner
23-06-2026 09:28 Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33 Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37 Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։