Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կինը ձյան մեջ. Վահե Արսենի մուսան

16.12.2012

LN-ի հյուրասրահում առաջին, բայց ոչ վերջին անգամ տղամարդ է: Ինչպիսի՞ն են նրանք' տղամարդիկ, տեսնում եւ ցանկանում տեսնել կնոջը: Մեր հյուրն է գրող Վահե Արսենը:

- Ուիլյամ Թեքերեյն ասում էր. «Ցանկացած կին, եթե նա անհույս սապատավոր ու կուզիկ չէ, նպաստավոր պայմաններում կարող է իր հետ ամուսնացնել յուրաքանչյուրին, ում ցանկանում է»: Համամի՞տ եք:

-Անշուշտ, սրա մեջ ճշմարտություն կա: Կավելացնեմ նաև, որ անգամ սապատավոր կինը կարող է, գործի դնելով իր հնարքները, գրավել տղամարդուն: Խնդիրն այստեղ միայն արտաքինը չէ: Մարդկային շփումներում անչափ կարևոր է էներգետիկ դաշտը: Կարելի է արտաքնապես շատ հմայիչ ու գեղեցիկ չլինել, բայց ունենալ դրական էներգետիկ դաշտ կոնկրետ անհատի, տվյալ դեպքում' տղամարդու համար, ունենալ վերջինիս համար շատ հաճելի, «բարեբեր» էներգետիկա և դրանով իսկ գրավել նրան:
Թեքերեյը չի սխալվում. յուրաքանչյուր կին իր մեջ գաղտնիք ունի արդեն նրանով, որ ինքը կին է: Կնոջ միջի այդ գաղտնիքն արդեն իսկ գրավիչ է, անկախ արտաքին գեղեցկությունից:

-Գիտեմ, որ չեք ընդունում «կյանքի կին» հասկացությունը, կպարզաբանե՞ք:

-Ինձ համար կա «կին» կատեգորիան' ուղղակի կին: Յուրաքանչյուր կնոջ մեջ ես կարող եմ մի առանձին բան գտնել, ավելի ճիշտ' զգալ ու այդպես բացահայտել կնոջը: Գուցե ինչ- որ մեկի համար կա «կյանքի կին». չգիտեմ: Ինձ թվում է' տղամարդն անվերջանալի փնտրտուքների մեջ է: Եվ դժբախտությունն էլ հենց այն է, որ տղամարդը դատապարտված է փնտրելու և չգտնելու:

-Իսկ կինը չի՞ փնտրում:

-Կարծում եմ, որ ի վերջո կնոջ գլխավոր միսիան սերունդը շարունակելն է: Այս իմաստով կանայք սովորաբար կենտրոնանում են մեկ տղամարդու վրա: Տղամարդը փնտրող տեսակն է, իսկ կինը գտնում է և սահմանփակվում, որովհետև երեխա ունենալով, նրա ցիկլը կարծես ավարտվում է: Այսպես պիտի չլինի գուցե. սերունդը շարունակելով պիտի չվերջանա, սակայն քչերն են, որ գնում են ինքնակատարելագործման և կարողանում են վեր բարձրանալ երեխա ունենալու պարզունակ բնազդից: Այս բնազդը, իհարկե, հիմնային է, այն հնարավոր չէ շրջանցել, որովհետև այն կյանքի գերագույն օրենքն է, որովհետև «իմ սկզբի մեջ իմ վերջն է, և իմ վերջի մեջ իմ սկիզբն է»: Այլ բան է, որ անհատները բռնում են նաև մտքի, գաղափարի կատարելագործման ճանապարհը, որ կապվում է հոգու հետ: Այս դեպքում ցիկլն ավարտելը անհնար է դառնում, որովհետև ինքնակատարելագործումն անվերջ է:

-Ճի՞շտ է, որ չեք ընդունում, թե տղամարդիկ ընդհանրապես և արվեստագետները մասնավորապես պետք է մեծարեն կնոջը:

-Կնամեծար (քմծիծաղով – LN): Չեմ սիրում այդ բառը ու, առհասարակ, պարզունակ ընկալումներ չեմ սիրում: Դրանք արհեստական են. մենք կնամեծար ազգ ենք, բայց տղամարդը գնում է իր ընկերների հետ զվարճանալու, հետո' սաունա, և շարունակվում է ողջ այդ անասնական շղթան: Միևնույն ժամանակ կինը շուկայից տուն է քարշ տալիս գնումների ծանր տոպրակները, ճաշ պատրաստում, երեխաներով զբաղվում, իսկ տղամարդը կնամեծար կենացներ է խմում ռեստորաններում: Մեզանում մի տեսակ «փուչիկ փչելու» տենդենց կա: Կնամեծարությունը զգացողության հարց է: Ինքդ քեզ պետք է հարգես, որ հարգես նաև դիմացինիդ' անկախ սեռից: Եթե ինքդ քեզ չես հարգում, ինչպե՞ս կարող ես լինել կնամեծար: Իսկ մարդկանց մեծ մասն այսօր ինքն իրեն չի հարգում, որովհետև ամեն օր խախտում է կյանքի բոլոր գրված ու չգրված օրենքները: Կեղծ կատեգորիաների վարպետներ ենք դարձել. ոչ մեկին պետք չէ մեծարել ու, առհասարակ, պետք է վերացնել մեր մեջ արմատավորված կենացասացությունը: Հենց այդ կենացասացությունն է պատճառը, որ էժանացել է նաև մեր պոեզիան: Օ՜խ, վա՜խ իմ հայրենիք. ի՞նչ է սա: Հայրենիքի մասին գրելիս հայրենիք բառը պիտի չօգտագործվի, սիրո մասին պոեզիայում սեր բառը պիտի չլինի: Ովքեր խոսում են հայրենասեր, հայրենիքապաշտ, կնամեծար և նման այլ կատեգորիաներից, հիմանականում կեղծավորություն են անում և խոսում են մկան ծակից (ծիծաղում է-LN): Այդ ամենի մեջ մեծ սուտ կա:

-Ձեր  «Ստրուկները» բանաստեղծության մեջ մի հատված կա, որ ներկայացնում է պճնասիրությունն իբրև ստրկության արտահայտություն: Ճի՞շտ եմ հասկացել:

-Ցանկացած արտաքին կախվածություն կեղծավորության, փսևդոկյանքի դրսևորում է: Ես ջինս շատ եմ սիրում, բայց չեմ հասկանում պատռված ջինսերի իմաստը: Ինձ համար հագուստը պաշտպանական նշանակություն ունի. եթե ծունկդ պատռված է, դա արդեն իսկ վտանգավոր է ու հակահիգիենիկ: Եթե որևէ մեկը ժամերով կանգնում է հայելու դիմաց, որ ստեղծի իբր ազատ մարդու արտաքին, ցույց տա, թե ազատ է, ուրեմն արդեն իսկ ազատ չէ: Պճնասիրությունը ներքին հարստություն չունեցող մարդու անիմաստ ճիգն է' ինչ-որ բան ապացուցելու:

-Եթե վերանանք արտաքինից, ի՞նչն է մնում պոետի համար ամենագայթակղիչը կնոջ մեջ:

-Երբ մարդուն գրկում, սեղմում ես քեզ, չես տեսնում նրա դիմագծերը: Ամենակարևորը էներգետիկան է:

-Գիտեմ, որ Ձեզ համար էլ է շատ կարևոր «ին-յանի» փիլիսոփայությունը, հատկապես, մարդու 2 հակադիր կողմերն ուսումնասիրելու տեսանկյունից' Սատանա+Աստված… Ի՞նչ կարծիքի եք, կնոջ դեպքում սատանան գերակշռո՞ւմ է:

-Կարծում եմ' այո: Սատանայականն ավելի շատ է. դրանով էլ հենց կին է: Կնոջ մեջ կա ամենասատանայական հատկանիշը' գայթակղելը:

-Ավելի լավ է Եվա՞ լինել, թե՞ Լիլիթ:

Կարելի է առանձնացնել կնոջ 100 տեսակ և մի տեսակ, բայց, հատատ, ոչ երկուսը: Եվա՞, թե  Լիլի՞թ (մտածում է-LN). ամենալավը Էմմի Ուանհաուսն է:

-Ինչու՞:

-Որովհետև անկանխատեսելի երևույթ էր: Ֆիդջերալդից՝ սառը վոկալից հետո հայտնվում է մի երգչուհի ու ցնցում աշխարհը: Հետո նույնքան արագ էլ ավարտում է իր միսիան: Սա աներևակայելի է:

-Կնոջ տրամաբանությունը տրամաբանության բացակայությու՞նն է:

-Ես զբաղվում եմ մարտարվեստի վին-չուն տեսակով, որի հիմնադիրը կին է: Այս մարտարվեստի ամենաարժեքավոր հնարքներից մեկը կնոջ հարվածին հակադարձելն է, քանի որ կնոջ հարվածը հնարավոր չէ կանխատեսել: Տրամաբանություն չկա, ամեն ինչ զգայական հիմքի վրա է, հետևաբար, անկանխատեսելի է: Այ սա է ինձ գրավում կնոջ մեջ' զգալու կարողությունը' ինտուիցիան: Կնոջ գաղտնիքը լուծելու համար բանաձևեր չկան:

-Ինչպե՞ս կբացատրեք կանանց ձգտումը՝ հասնելու գենդերային հավասարության:

-Տարիներ շարունակ կինը պայքար էր մղում իր իրավունքների, տղամարդու հետ հավասար լինելու, արևի տակ իր տեղն ունենալու համար: Այսօր մի տենդենց կա, որ դժվար չէ նկատել. տղամարդիկ ասես հանգստացել են իրենց դիրքում և կորցրել առաջ գնալու ձգտումը, իսկ կանայք շարունակում են պայքարել: Դա երևում է անգամ ուսման մեջ. աղջիկները տղաներից հինգ անգամ լավ են սովորում և ավելի պատրաստված են: Սա փաստ է: Կանայք արդեն սկսել են գրոհել բարձր պաշտոններն անգամ, իսկ տղամարդիկ, որ իշխել են դարեր շարունակ, կորցրել են զգոնությունը: Կգա պահ, երբ տղամարդիկ կզիջեն իրենց տեղը, և մայրիշխանությունը փոխարինելու կգա հայրիշխանությանը: Եվ սա իրականում ինձ դուր է գալիս, որովհետև կանայք դարձել են նպատակասլաց, իսկ այնտեղ, որտեղ կա նպատակ, կա զարգացում:

-Կանանց' գենդերային հավասարության ձգտելու համատեքստում ինչպե՞ս կբացատրեք այն, որ ինչքան էլ ուժեղ է կինը, միևնույնն է փնտրում է ավելի ուժեղ տղամարդու, որպեսզի նա թույլ տա իրեն թույլ լինել:


-Սա տիպիկ սեռական խնդիր է: Կինը ամեն դեպքում պասիվ կողմն է: Կենսաբանորեն էլ է այդպես. տղամարդու ուղեղն ավելի ծանր է: Սակայն ֆիզիկապես էլ կնոջ օրգանիզմն է ավելի ուժեղ' նա կարողանում է ծնունդ տալ, ինչն աներևակայելի է: Մի խոսքով' համեմատել կնոջն ու տղամարդուն անկարելի է. տղամրդու գիտակցությունն է ուժեղ, կնոջ' ինտուիցիան:

-Ինչո՞ւ շատ չեն ծնվում Վերջինիա Վուլֆեր, ինչո՞ւ շատ չեն կին արվեստագետները:

-Կին կոմպոզիտոր (մտածում է-LN). չկա: Վիրաբույժ, ֆիզիկոս, քիմիկոս, մաթեմատիկոս' մատների վրա կհաշվես: Սա չի նշանակում, որ տղամարդն ավելի կարևոր է, ոչ, ուղղակի սրանք կենսաբանական անհամեմատելի տեսակներ են, և պայքար չպիտի լինի: Տղամարդու մոտ ավելի ուժեղ է տարածության զգացողությունը, մարմնին տիրապետելը և այլն: Վերջինիա Վուլֆը հոմոսեքսուալիստ էր և իրեն ավելի շատ տղամարդ էր զգում: Դրա համար նրա ստեղծագործությունն էլ կանացի չէ: Ես սիրում եմ կանանց ստեղծած պոեզիան, օրինակ, Աննա Ախմատովայի գործերը, շատ սիրուն են (երանությամբ-LN): Բայց դա նրա շնորհիվ է, որ այդ հազվադեպ կանայք դուրս են եկել զգացմունքայինի սահմանից և մտել կյանքի իրականության մեջ:

-Իսկ զգացմունքայինի սահմանից դուրս գալու դեպքում կին տեսակը չի՞ կորչում:

-Շատ ճիշտ նկատեցիր: Իրոք այդպես է: Կանացիությունը տուժում է: Ստեղծագործելու համար տղամարդկային ջիղ է պետք: Ես նույնիսկ օգտագործում եմ «որձ գրականություն» արտահայտությունը դա բնորոշելու համար:

- Ասում են՝ եթե վախենում ես, չի նշանակում, թե թույլ ես, այլ միայն այն, որ գիտես, թե ինչ ունես կորցնելու: Համաձայն չե՞ք, որ ամենաերջանիկ պահերին վախենալը ավելի շատ բնորոշ է հենց կանանց:

-Տղամարդիկ ուղղակի ցույց չեն տալիս, որովհետև պետք է ուժեղ լինեն: Իսկ կինը սառն է, բայց տաք է ցույց տալիս ու հենց դրանով էլ կարողանում է խաբել տղամարդուն: Տղամադիկ միշտ մտածում են, թե իրենք են խաբում, օգտագործում, բայց իրականում հակառակն է: Դրա համար պապիկս մի լավ խոսք ուներ՝ «Լսիր կնոջդ մինչև վերջ և արա ճիշտ հակառակը»:

-Հակառակվելով թե ենթարկվելով, այնուամենայնիվ, կինը կարո՞ղ է Ձեր բանաստեղծության մուսան կամ ոգեշնչման աղբյուրը լինել:

-Առանց կնոջ իմ աշխարհը գոյություն չունի: Ես չեմ կարող լինել տղամարդ, եթե չկա կին, որովհետև նա նաև իմ մի մասնիկն է: Միայն տղամարդը կամ միայն կինը մարդ չեն. մարդը այդ երկուսի միաձուլումն է: Հետևաբար' իմ յուրաքանչյուր բանաստեղծության կոնստրուկցիան հենց կինն է:

-Խոսում ենք կին-մուսայից, բայց գիտեմ, որ ձեզ շատ է ոգեշնչում նաև ձյան տարերքը: Ուրեմն ո՞րն է Ձեր իսկական մուսան:

-Կինը ձյան մեջ (ժպտում է-LN):

-Քանի՞ կին կհիշեք, որ անջնջելի հետք են թողել Վահե Արսեն տղամարդու և բանաստեղծի վրա:

-Առնվազն երկու կին: Կարելի է ասել' նրանցից առաջինը ամբողջ առանցքն է իմ ստեղծագործական կյանքի վաղ շրջանի: Մանրամասներ չէի ցանկանա նշել, բայց կասեմ, որ իմ պոեզիան սկսվել է և, կարծում եմ, կավարտվի կնոջով:

                                                                                                                               Լարա Առաքելյան

Դիտվել է 6515 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 605 անգամ
01.05.2024
Դիտվել է 457 անգամ
26.04.2024
Դիտվել է 236 անգամ
27.04.2024
Դիտվել է 236 անգամ
30.04.2024
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster