Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Բարձրակրունկներով շատ ծիծաղելի եմ. Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյան

13.10.2012

LN-ի հյուրասրահում է Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը:


-Անի, դու կոտրեցիր այն կարծրատիպը, թե հայկական թենիսում չկան կին չեմպիոններ: Ըստ քեզ` ի՞նչ տվեց քո հաղթանակը հայկական սպորտին:

-Նախ ասեմ, որ երբ ես մասնակցում եմ միջազգային մրցումների, մեծ ուշադրություն  են  դարձնում ինձ, քանի որ ուրիշ հայ թենիսիստուհիներ չկան: Մարդիկ իմանում են, որ այդպիսի երկիր կա: Իսկ իմ լավ խաղից հետո ես հասկացա, որ խաղին հետևող բոլոր մարդիկ արդեն լավ գիտեին Հայաստանի ու իմ մասին: Եվ վերջապես, ուրիշ երկրում բարձրանում է մեր հայկական դրոշը:

-Մինչև Բաթումի մեծ հաղթանակն Անի Ամիրաղյանը մասնակցել է նաև այլ հեղինակավոր մրցույթների և հասել անգամ մինչև եզրափակիչ: Ի՞նչն այս անգամ ոգևորեց քեզ: Որն էր հաղթանակիդ, հաջողությանդ գրավականը:

-Ճիշտն ասած` ամեն անգամ ինձ ինչ-որ բան պակասում էր եզրափակչում: Երևի թե ավելի լավ պատրաստված էի մրցումներին, թեկուզև հոգեբանորեն: Այս անգամ ավելի լավ էի տրամադրված, աշխատում էի ամեն ինչ անել, չշփոթվել: Շատ մեծ օգնություն էր ինձ համար նաև Բաթումի հայերի աջակցությունը խաղի ժամանակ: Երկրպագում էին ինձ, ոգևորում:

-Ինչ հետաքրքիր դեպք կհիշես կապված Բաթումի խաղերի հետ:

-Ուրեմն խաղի ժամանակ էր, երկրպագուները բնականաբար գոռում են,  քաջալերում: Ու էսպիսի բան կա, որ երկրպագուները գոռում են` «come on, come on»: Ես էլ այդ ժամանակ ռուս աղջկա հետ էի խաղում, երկրպագուները գոռում էին «ну, иди сюда, иди сюда»: Ու այս աղջիկը շուռ եկավ, երկրպագուներին ասաց. «Դե ոնց ես ձեզ մոտ գամ, ավելի լավ է, դուք ներքև իջեք» (ծիծաղում է-LN): Ես էլ կարևոր գնդակ ունեի, հազիվ էի ինձ զսպում, որ չծիծաղեմ:

-Անի, իսկ հաղթանակդ նոր դռներ բացե՞ց քո առաջ:

-Ճիշտն ասած` դեռ ոչ: Փորձում ենք, դիմում ենք, որպեսզի ինչ-որ տեղից ֆինանսավորում ստանանք, բայց… Իսկ նախորդ խաղերին հովանավորել է մեր օլիմպիական կոմիտեն, Իտալիայում խաղի ժամանակ մեծ աջակցություն ստացել եմ, որի համար իրոք շատ երախտապարտ եմ:

-Ո՞ր կորտերում կցանկանայիր խաղալ և ո՞ւմ հետ:

-Շատ կուզեի Վիկտորյա Ազարենկոյի հետ խաղալ, շատ եմ հավանում իր խաղը, իսկ կորտերը`Ֆրանսիայի Ռոլան Գարոսը: Քանի որ միշտ խաղում եմ հողածածկ կորտերում, ինձ համար ավելի ցանկալի է հողածածկ կորտերում խաղալ, քան խոտածածկ կամ բետոնե:  Չեմ խաղացել Ուիմբլդոնում, բայց շատ եմ լսել, որ խոտածածկ կորտերում խաղալն այնքան էլ հաճելի չէ:

 

-Իսկ ինչ ես կարծում, թենիսում առաջ գնալու համար ամենակարևոր նախապայմանը ո՞րն է:

-Առաջին ու կարևոր նախապայմանը ֆինանսավորումն է: Հատկապես Հայաստանում, որտեղ մրցումներ չեն անցկացվում, և ուրիշ երկրներում մրցումների մասնակցելը շատ մեծ գումարների հետ է կապված:

-15 հազար դոլար մրցանակային ֆոնդ. ինչ նպատակներ ունես կապված այդ գումարի հետ:

-Չէ, չէ, ես այդքան չեմ շահել: Դա ընդհանուր ֆոնդն էր` բոլոր մասնակիցների համար: Բնականաբար, առաջին տեղի մասնակիցը ավելի մեծ գումար է վերցնում, քան մյուսները, բայց ոչ 15 հազար դոլար: Իսկ այդ գումարը որ շահել եմ, նորից խաղի մեջ է դրվելու, դեռ պետք է ավելացնենք և նորից խաղերի մասնակցենք: Նաև մի քանի օր առաջ իմ ծննդյան տարեդարձն էր, այդ գումարով նաև նշել եմ տոնս:

 

-Սպորտը  մաքսիմում զբաղվածություն և հագեցվածություն է ենթադրում: Չի խանգարում արդյոք անձնական կյանքին:

 

-Այո, խանգարում է, քանի որ շատ զբաղված առօրյա է ենթադրում: Հենց ընկերների առումով էլ… Քիչ ընկերներ ունեմ, որովհետև զբաղվածության պատճառով  չեմ հասցնում հանդիպել, շփվել:

-Իսկ տնային գործեր հասցնո՞ւմ ես անել:

Չէ (ծիծաղում է-LN): Երբեմն, երբ մամային օգնելու կարիք է լինում, թեթև գործեր անում եմ:

 

-Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ, ինչպե՞ս 19- ամյա Անին դարձավ Հայաստանի առաջին ռակետը:

 -Երբ ես 4 տարեկան էի, ծնողներս տարան ինձ թենիսի, բայց որոշ ժամանակ անց, տեսնելով, որ առաջընթաց չկա, հանեցին: Հետո սկսեցի բալետի պարապմունքների հաճախել, մինչև որ հեռուստացույցով չտեսա թենիսի խաղն ու որոշեցի, որ ես հաստատ պետք է թենիսիստուհի դառնամ: Ու էդպես տարան ինձ թենիսի եւ մինչև օրս չեն կարողանում հանել (ծիծաղում է-LN):

-Այն հանգամանքը, որ քեզ հայրդ է մարզում, որևէ առավելություն տալի՞ս է:

-Իհարկե, քանի որ հայրս շատ ավելի լավ է ինձ հետևում, մարզում, քան ուրիշ մեկը դա կաներ: Եվ հետո, ուրիշ մարզիչներ շատ ժամանակ ընկնում են ֆինանսների ետևից, իսկ հայրս ամեն օր մտածում է, թե ոնց անի, որ ես ավելի լավ խաղամ, որ ինձ համար հեշտ անցնի խաղը: Ամեն գիշեր թենիս է նայում, որ տեսնի՝ ինչպես են խաղում, որն է ճիշտ:

-Շա՞տ է տանջում քեզ:

-Շատ-շատ (ծիծաղում է-LN):

անը մասնագիտական բանավեճեր լինո՞ւմ են:

-Վայ, ամեն օր: Մեր տանը օրը 24 ժամ թենիս է: Տան մյուս անդամներն էլ բոլորը թենիսում են: Փոքր եղբայրս էլ է նույնիսկ ուզում թենիսով զբաղվել, բայց հայրս թույլ չի տալիս: Ասում է` մեզ մեկն էլ բավական է (ծիծաղում է-LN):

-Անի, իսկ թենիսը որևէ կերպ չի՞ ազդում կանացիության վրա:

-Իհարկե ազդում է: Ես, օրինակ, միշտ սպորտային հագուստով եմ, չեմ շպարվում: Ծննդյանս օրը բարձրակրունկներ էի հագել և պատկերացրեք` շատ ծիծաղելի էր ստացվել, չէի կարողանում կանգնել (ծիծաղում է-LN): Կարծում եմ` միայն հագուստի վրա է ազդում,  հնարավոր է՝  նաև մի փոքր կոպտացնում է, բայց ինչ արած…

Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

 

 Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 12991 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Marangyoz | 14-10-2012 05:36
Apres Ann jan es chem el kaskacum vor du lav es xaxum ev el aveli lav kxaxas ev mnuma spasel nor haxtanakneri
Noro | 14-10-2012 00:54
Super Anchuk)))

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 776 անգամ
29.04.2024
Դիտվել է 726 անգամ
30.04.2024
Դիտվել է 265 անգամ
03.05.2024
Դիտվել է 140 անգամ
04.05.2024
Դիտվել է 95 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster