Սարդերի կյանքն ավելի երկար է, քան մարդկանց կյանքը: Նրանք շատ ուժեղ ու տիրական են: Բայց մարդիկ չեն սիրում նրանց, ինչպես չեն սիրում իշխանության և ուժի այլ կրողներին: Հենց սա է պատճառը, որ աշխարհը չի ընդունում նաև ուժեղ կանանց:
ՅոկոՕնո
Յոկո Օնոն ավանգարդի շրջանի նկարչուհի է, երգչուհի, մշակութաբան ու պարզապես ուժեղ կին: Չնայած արվեստի հետ սերտ կապին' նրան առավել հաճախ ճանաչում են իբրև Ջոն Լենոնի երբեմնի կնոջ: Ճապոնուհի Յոկոն ունի ԱՄՆ-ի քաղաքացիություն, ապրում է Նյու Յորքում: Փետրվարի 18-ին կլրանա նրա 79-ամյակը:
Կյանքի առաջին տարիները նա անցկացրել է մոր հետ Տոկիոյում: Հետագայում հիշելով մորը' նա ասել է. «Ինչպես ցանկացած մոր ու աղջկա մոտ, մեր հարաբերություններում էլ են եղել բարդ ժամանակաշրջաններ: Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում հաստատել լավ հարաբերություններ, եւ «մայր»-ը դարձել էր իմ հիվանդագին թեման: Եկավ մի պահ, երբ ես զգացի, որ երբեք չեմ ցանկանալու լինել մեկի մայրը, եւ դա շարունակվեց նույնիսկ դստերս' Կյոկոյի ծնվելուց հետո: Թերեւս, սա հիմնականում պայմանավորված էր նրանով, որ ես կորցրի նրան: Հետո, երբ Ջոնն ու ես սկսեցինք ապրել միասին կարճ ընդմիջումից հետո, ես զգացի, որ երեխան կլինի լավագույն տարբերակը մեզ համար: Ու ծնվեց Շոնը: Բայց, կարծում եմ, մայր լինելը մինչ օրս էլ հեշտ չի տրվում ինձ»:
Առաջին անգամ Յոկոն ամուսնացել է հակառակ ծնողների կամքին: Տոսի Իտիյանագին' նրա առաջին ամուսինը, տաղանդավոր, բայց աղքատ կոմպոզիտոր էր:
Երկար տարիներ Յոկոն փորձել է արժանանալ հանդիսատեսի հավանությանը: Սակայն բազմաթիվ կատարումները, ներկայացումներն ու ցուցահանդեսները արդյունք չէին տալիս, իսկ քննադատները հրաժարվում էին նրան լուրջ ընդունել: Անհաջողությունների շարքը Յոկոյին հասցրեց դեպրեսիայի, նա մի քանի անգամ փորձել է վերջ դնել կյանքին ինքնասպանությամբ, բայց ամուսնուն միշտ էլ հաջողվել է նրան փրկել: Աղջկա ապրելակերպի մասին լսելուց հետո ծնողները նրան ստիպողաբար տեղափոխեցին Ճապոնիա և տեղավորեցին մի հոգեբուժարանում:
Հենց այդտեղ էլ նրան գտավ ապագա ամուսինը' Էնտոնի Կոկսը, ով նրա արվեստի մեծ սիրահարն էր և լսելով աղջկա դժբախտությունը՝ անհապաղ եկել էր Ճապոնիա' նրան ոգևորելու: Յոկոյի դուրսգրումից հետո նրանք միասին մեկնեցին Նյու Յորք, որտեղ ամուսինը դարձավ Յոկոյի պրոյեկտների պրոդյուսորը, ու նրա գործերը բավական առաջ գնացին: Շուտով ամուսիններն աղջիկ ունեցան'Կյոկո Օնո Կոկսը:
Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն, որպեսզի Յոկոն կարողանա առաջխաղացում ունենալ նկարչության մեջ: «Բիթլզ» խմբի երգիչ Ջոն Լենոնը մի անգամ եկավ Յոկոյի ցուցահանդեսին Պոլ Մակարտնիի խորհրդով:Ջոնին հիացրեց ցուցադրության մի նմուշ. սպիտակ պատերով սենյակում դրված էր մի աստիճան, իսկ առաստաղից կախված էր մանրադիտակ: Բարձրանալով վեր' հանդիսատեսը պետք է վերցներ մանրադիտակը և դրա միջոցով կարդար առաստաղից կախված կտավի վրա «այո» բառը: Իր սեփական խոսքերով' Լենոնը սպասում էր մի խաբկանք, որ հանդիսատեսին ցույց կտա, թե ինքն իզուր է այդքան վեր բարձրացել, ու հիացավ այն ժամանակ, երբ իսկապես կարդաց' «այո»-ն:
Ցուցահանդեսի ժամանակ կայացած առաջին հանդիպումից հետո Յոկոն շարունակ փորձում էր արժանանալ Ջոնի ուշադրությանը: Նա ժամերով նստում էր Ջոնի տան մոտ և սպասում պատճառի՝ ներս մտնելու համար:
Մի անգամ Լենոնի կինը' Սինտյան, ներս թողեց նրան, որպեսզի վերջինս տաքսի կանչի: Օրեր անց Յոկոն հայտարարեց, որ նրանց տանն է մնացել իր մատանին և սկսեց սպառնալիքներն ու փողի պահանջները: Սինտյան, ով առանց այդ էլ շվարած էր տարօրինակ ճապոնուհու վարքից, ապշեց, երբ մի անգամ տեսավ նրա ուղարկած ծանրոցի մեջ ջարդված բաժակ կարմիր ներկի մեջ:
Յոկոյի ամուսինը, ով սկզբից հովանավորում էր նրա կապը Լենոնի հետ, հասկացավ, որ գործն անցել է թույլատրելիի սահմանը և սկսեց բռնություն կիրառել կնոջ ու աղջկա նկատմամբ' ցանկանալով վերջ դնել դավաճանություններին: Յոկոն լրջորեն անհանգստանում էր իր ու աղջկա համար:
Կյանքի դժվարությունները մտերմացրին Ջոնին ու Յոկոյին, եւ սկսվեց նրանց համատեղ կյանքը Լոնդոնում: Ջոնը հաճախ էր նրան տանում «Բիթլզ»-ի փորձերին, ինչը խախտում էր խմբի օրենքը' ներս չթողնել կողմնակի անձանց: Խմբի ներսում աճում էր լարվածությունը, նաեւ այն պատճառով, որ միևնույն ժամանակ Լենոնն ու Օնոն զբաղվում էին ստեղծագործական համագործակցությամբ:
Այս ընթացքում Յոկոն մասնակցեց «Բիթլզի» մի քանի ձայնագրությունների («Revolution 9», «Birthday», «The Continuing Story of Bungalow Bill»), իսկ 1969-ին ստեղծվեց նրա ու Լենոնի համատեղ խումբը' Plastic Ono Band-ը: «Բիթլզի» քայքայումից երկու տարի անց ամուսինները հաստատվեցին Նյու Յորքում: ԱՄՆ-ում նրանց գտնվելն այդ տարիներին կասկածի տակ էր. նրանց մեղադրում էին թմրանյութ պահելու մեջ: 1973-ին զույգի հարաբերությունները դարձան էլ ավելի լարված, և Յոկոն որոշեց բաժանվել Ջոնից: Հետաքրքրական է, որ Յոկոն միացրեց ամուսնուն Լենոնների անձնական օգնական Մեյ Պենգի հետ և ուղարկեց նրանց հանգստանալու Լոս Անջելեսում:
Երկու տարի անց զույգը կրկին միացավ, բայց լուրեր են պտտվում, թե դրան են նպաստել հիպնոսի մի քանի կուրսերը, որ Յոկոն անցկացրել է Ջոնի համար:
Նրանց որդին' Շոնը, ծնվել է Լենոնի ծննդյան օրը' 1975 թ-ի հոկտեմբերի 9-ին: Սկսած այդ օրվանից ու մինչև Լենոնի մահը (1980 թ-ի դեկտեմբերի 8) զույգն ապրել է հարաբերականորեն առանձնացված հասարակությունից' Դակոտայում:
Ամուսնու մահից շատ չանցած' Յոկոն ամուսնանում է հնաոճ իրերի առևտրով զբաղվող Սեմ Խավադտոյի հետ: Այս կապը տևում է մինչև 2001 թվականը: Հետո Յոկոն լրջորեն զբաղվում է երգչուհու իր կարիերայով: 1982-ին թողարկած «It’s Alright (I See Rainbows)» ալբոմի «My Man» և «Never Say Goodbye» երգերը մեծ հաջողություն են ունենում: Երկու տարի անց Յոկոն հանդիսատեսի դատին է հանձնում նաև Լենոնի անավարտ ալբոմը'«Milk and Honey»-ն:
1995-ից Յոկոն աշխատում է որդու' Շոն Օնո Լենոնի ղեկավարած IMA խմբի հետ: Առաջին համատեղ գործը «Rising» ալբոմն էր: Խմբի հետ աշխատելուց առաջ Յոկոն ունեցել է բազմաթիվ հոգեբանական խնդիրներ. «Սկզբում տատանվում էի: Ես ու Շոնը լավ ենք հասկանում իրար, ես չէի ուզում, որ մեր հարաբերությունները վերածվեն երկու երաժիշտների կռվի: Նաև վախենում էի, թե կստեղծվի կարծիք, որ ես օգտագործում եմ երիտասարդ Շոնին: Բայց ամեն ինչ հաջող անցավ»:
Յոկո Օնոյի երաժշտությանը բնորոշ «ճչոցները» մեկ անգամ չէ, որ խանգարել են նրան: Նա բազմիցս խոստովանել է, որ ուզում է հանել դրանք: Այս ցանկությունն ավելի է արմատավորվել Շոնի հետ համագործակցության առաջին տարիներին: Այս առիթով Յոկոն մի անգամ հիշել է. «Շոնը ինձ ասաց' մամ, հիմա դու կարող ես ուղղակի դու լինել, ու ես այդպես էլ արեցի»:Թերևս լավ է, որ նա չի վերացրել այդքա՜ն յոկոյական «ճչոցները», քանի որ նրա երգերն ասես արտացոլում են այն, թե ինչպես է այդ կինը փորձում ազատվել իր զայրույթից, ցավից ու վախերից: Ինչպես ինքն է ասել. «Երբ ես երաժշտություն եմ ստեղծում, բավական բաց եմ ու խոցելի, ուստի այս թուլությունները դրսևորվում են»:
Վավերագրական ֆիլմերը Յոկոյի արվեստի մասին միշտ էլ առանձնապես շատ են պատմում «The Beatles» - ի հետ համագործակցության շրջանից, եւ գրեթե ոչինչ'նրա անհատական կարիերայի մասին: Շատերին թվում է, թե նրա հեղինակությունը երբևէ դուրս չի գա Ջոնի «ստվերից» այն դեպքում, երբ նա ունեցել է և ունի փայլուն անհատական արխիվ, բայց, իր իսկ խոսքերով ասած, սրա համար ինքը քեն չի պահում. «Ես քեն պահող չեմ: Ջոնն ու «Բիթլզ»-ը կյանքիս մի շատ կարեւոր մասն են: Բացի այդ, միայն երկու մարդկանց առջև եմ ես ինձ զգում խորապես պարտական' Ջոնի և Շոնի: Համագործակցության լեզվով ասած' նրանք միշտ էլ եղել ու մնում են ամենայուրօրինակն իմ կյանքում»:
Այն, որ Լենոնն իրոք Յոկոյի համար կարևոր է, վկայում է նրա նաև մեկ այլ հարցազրույց: Լրագրողի հարցին, թե ինքը ներքին երկխոսություն վարում է Ջոն Լենոնի հետ, Ջոնը ապրում է նրա հիշողության մեջ, թե՞ մի լրիվ այլ աշխարհում, Յոկոն պատասխանել է. «Ինձ մինչ օրս թվում է, թե մենք դեռ միասին ենք. սա Ձեր հարցի պատասխա՞նն է»:
Մենք բոլորս տառապում ենք մեղքի զգացողությունից մեր տարբեր բնական էմոցիաների պատճառով: Դա նման է այն պահին, երբ զգում ես, որ չես կարող ասել, թե պատրաստվում ես գնալ զուգարան: Ամեն զգացմունք որ ես դնում եմ երգերիս մեջ, դիտվում է որպես տաբու' զգացմունք, որ մենք պետք է թաքցնենք կամ ճնշենք: Իսկ ես ասում եմ, որ մենք պետք է հանդիպենք նրա հետ եւ սիրենք նրան: Մենք պետք է սովորենք սիրել մեզ այնպիսին, ինչպիսին կանք:
Ինձ ոգեշնչում են իմ փորձն ու մտքերը: Ինձ համար ամենակարեւորը փորձս փոխանցելն է: Ես երբեք չեմ մտածել, թե ինչպես մարդիկ կընկալեն այս կամ այն գործս: Երբ ես ներշնչված եմ, դա այն է, ինչ հարկավոր է, ու այլևս կարևոր չէ կհավանեն դա, թե' ոչ:
Ես կարծում եմ, որ այսօր աշխարհում շատ է դաժանությունը: Լավ է, որ հաճախ այդ դաժանությունը էկրան է բարձրանում, քանի որ մենք տեսնում ենք այն իրականությունը, որում ապրում ենք: Այլ հարց է, որ շատերը ցույց են տալիս նման տեսարաններ պարզապես զարմացնելու կամ փող աշխատելու համար:
Հուսով եմ, որ արվեստը կարող է ազդել մարդու գիտակցության վրա ու փոխել այն:
Կարելի է ստանալ ուժեղ տպավորություն, ոգեշնչում, անգամ երբ մի խնձոր ուղղակի ընկնում է ծառից: Իմ արվեստի և ինձ վրա ազդեցություն է ունեցել, թերեւս, ամբողջ քաղաքակրթությունը, արեւմտյան եւ արեւելյան ամբողջ մշակույթը:
27-10-2026 10:39 «Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03 Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44 Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09 Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26 Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։