Միլա Կունիսն ու Էշթոն Կատչերը համբուրվել են սովորեցրել Նյու Յորքին
21.09.2012
Չնայած դերասաններ Միլա Կունիսն ու Էշթոն Կատչերը շարունակ հերքում են իրենց հարաբերությունների մասին լուրերը,ակնահայտ է, որ նրանք միասին են: Երբեմն թվում է, թե զույգը մտածված է իրեն նետում պապարացիների խցիկների առաջ: Այս անգամ նրանց լուսանկարել են Նյու Յորքի մարդաշատ վայրերից մեկում համբուրվելիս: Նկարներից մեկում երևում է, որ Միլան եկու ձեռքով ամուր բռնել է Էշթոնի գլուխը, իսկ վերջինս և' համբուրվում է, և' հասցնում սեղմել հեռախոսի կոճակները:
Նկարներում Միլան հասարակ հագուստով է ու անփույթ թափած մազերով, ասես նոր արթնացած լինի: Լուսանկարների ստեղծման օրը զույգը ձեռք ձեռքի տված զբոսնել է Գրիվիչ-Վիլաժում, հետո մտել մի սրճարան' ընթրելու: Ուտելու ընթացքում Էշթոնը մի քանի համեղ պատառ է դրել Միլայի բերանը:
Հիշեցնենք, որ այս ամառվա վերջում զույգը մեկնել էր հանգստանալու Բալիում: Ասում են' նրանք արդեն վաղուց միասին են ապրում և պատրաստվում են շուն գնել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5187 անգամ
|