Քիմ Քարդաշյանը` հարսանեկան զգեստի փնտրտուքներում (ֆոտո)
31.08.2012
Քիմ Քարդաշյանը կարծես թե հերթական անգամ ամուսնության է պատրաստվում: Նա Twitter-ի իր էջում տեղադրելէ մի նկար Pucci-ից գնված էլեգանտ հարսանեկան զգեստով և վերնագրել. «Ուշ երեկոյան փորձարկում»: Այդ զգեստը միանգամայն տարբերվում է նրանից, որով Քիմն ամուսնացավ Քրիս Համֆրիսի հետ, ում հետ համատեղ կյանքը տևեց 72 օր, չնայած խնջույքի ճոխությունն ու զույգի ոգևորությունը թույլ էին տալիս ենթադրել, թե ամուսնությունը կտևի ամենաքիչը 20 տարի:
Կազմվածքը կիպ ընդգրկող ուրվագիծ, գայթակղիչ կտրվածք մեջքի վրա, ժանյակներ… Հնարավոր է, որ Քիմը հենց այս զգեստով ամուսնանա հերթական անգամ:
Հիշեցնենք, որ ներկայումս նրա ընկերը ռեփեր Կանյե Ուեսթն է, ով դեռևս պաշտոնապես ամուսնության առաջարկություն չի արել Քարդաշյանին, բայց վերջինիս հրապարակած լուսանկարը կարող է լավ ազդակ լինել դրա համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3596 անգամ
|