Այս զույգը կարծես իդեալական է, միայն թե չգիտես ինչու, չեն դադարում Դեւիդի նորանոր սիրային արկածների մասին մամուլում հայտնվող լուրերը: Ժամանակին նրանք, մեծ սթրեսներ հաղթահարելով, դուրս եկան ընտանեկան ծանր ճգնաժամից, երբ բոլորը խոսում էին Դեւիդի դավաճանության մասին:
Օրերս նոր թափ ստացան Դեվիդ Բեքհեմի սիրավեպի մասին շրջանառվող լուրերը: Այս անգամ բամբասանքները վերաբերում են Դեւիդ Բեքհեմին և անգլիացի հայտնի երգչուհի Քեթրին Ջենքինսին:
Բամբասանքներն ավելի են թեժանում, քանի որ Քեթրինը չափազանց հաճախ և ոգևորված է հերքում իրենց սիրավեպի մասին լուրը: Տեսնելով նրա այդքան ոգևորվածությունը, մամուլն էլ ավելի մեծ եռանդով է շարունակում խոսել այդ մասին: Իսկ Քեթրինի կարծես թե դուր է գալիս PR-ի այս տարբերակը: Հենց նա է հասարակության ուշադրությունը սևեռում այդ բամբասանքի վրա: Տվյալ իրավիճակում ամենից շատ տուժում է Վիկտորյան: Նա պետք է ուժ գտնի ամուսնուն հավատալու, ինչպես նաև երեխաներին այդ բամբասանքներից հեռու պահելու համար:
Աստղային ընտանիքի ընկերներից մեկը հայտարարել է. «Վիկտորյան և Դեւիդը շատ բաների միջով են անցել և շատ սիրում են միմյանց: Դեւիդի դավաճանության մասին լուրերը հեռու են իրականությունից, բայց դա չի խանգարում նրանց վնաս պատճառել Դեւիդի և Վիկտորյայի ընտանիքին»:
23-06-2026 09:28 Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33 Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37 Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։