Սելին Դիոնը «սպառնացել» է Ադելին
25.08.2012
Կանադացի երգչուհի Սելիոն Դիոնը խոստովանել է, որ շատ է սիրում իր բրիտանացի գործընկերուհու՝ Ադելի արվեստը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել "Vegas Magazine" ամսագրին տված հարցազրույցում: «Ինձ նրա մեջ ամեն ինչ է դուր գալիս,- ասել է Սելինը:-Ադելն այնքան օժտված մարդ է: Ինձ շատ են դուր գալիս նրա երգերը, քանի որ այդ տողերը դուրս են գալիս հոգուց: Բացի այդ, նա շատ գեղեցիկ է: Կարծում եմ՝ Ադելը լրիվ նոր խոսք է երաժշտության մեջ»:
Ապա «սպառնացել» է. «Ես չեմ նախանձում նրան, երբ պատկերացնում եմ մեր առաջին հանդիպումը… Պատրաստվում եմ նրան պինդ-պինդ գրկել. կատակ չեմ անում: Նա պատրաստվում է օգնել մեզ բոլորիս, օգնել մարդկությանը»:
Հիշեցնենք, որ վերջերս Լաս Վեգասում տեղի ունեցած շոուի ժամանակ Սելին Դիոնը կատարեց Ադելի "Rolling In The Deep" հիթը, որը շատ մեծ դրական արձագանք ունեցավ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3204 անգամ
|