Անաստասիա Վոլոչկովան թխահեր է դարձել (ֆոտո)
24.08.2012
Անաստասիա Վոլոչկովայի բլոգում հայտնվել են նկարներ, որոնք եւս մեկ անգամ ապացուցում են` բալետի պարուհին փորձարկումների սիրահար է: Այժմ նա թխահեր է:
Որոշելով փոխել իմիջը` Անաստասիա Վոլոչկովան, իհարկե, նախևառաջ հարցրել է Twitter-ի իր երկրպագուների կարծիքը, որոնցից շատերն էլ նկարի տեղադրումից անմիջապես հետո սկսել են հաճոյախոսություններ հղել նրան: Նրանք մասնավորապես գրել են, որ Վոլոչկովային շատ է սազում մազերի մուգ գույնը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 2609 անգամ
|