Քրիստեն Ստյուարտն իրեն սովի է մատնել
20.08.2012
Քրիստեն Ստյուարտի կյանքը դժոխքի է վերածվել Ռոբերտ Պատինսոնից բաժանվելուց հետո: Բացի այն, որ նա ժամանակավոր գայթակղության պատճառով կորցրեց սիրելիին, Ստուարտի հետ մի շարք պրոդյուսերներ խզեցին պայմանագրերը: Ընկերներն ասում են՝ աղջիկը խոր դեպրեսիայի մեջ է հայտնվել:
Նա հիմա բնակվում է ընկերներից մեկի՝ Ջովանի Անելիի տանը, հրաժարվում է ուտելիքից, խմում է էներգետիկ ըմպելիքներ եւ շատ ծխում: Լրատվամիջոցներն արդեն անհանգստություն են հայտնում, որ նա էլ կհայտնվի Դեմի Մուրի վիճակում՝ կհոսպիտալացվի:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 2933 անգամ
|