Դեռ հուլիսի վերջին Բեյոնսեն իր պաշտոնական էջում երկրպագուների համար մի հետաքրքիր գրառում էր թողել' «Թող քո հետքը օգոստոսի 19, 2012»: Երկրպագուները միանգամից որոշել էին, որ դա հաստատ կապ ունի նոր տեսահոլովակի հետ: Եվ իսկապես, նրանք չէին սխալվում: Մի քանի օր անց Բեյոնսեն բացատրեց իր գրառման իմաստը' տեղադրելով տեսահոլովակը: Պարզվեց, որ երգչուհին պատրաստվում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հումանիտար օգնության միջազգային օրվա հետ կապված: Բեյոնսեն և նրա ամուսինը հաճախ են բարեգործությամբ զբաղվում, այդ պատճառով էլ նա չկարողացավ անտարբեր գտնվել այսպիսի իրադարձության հանդեպ:
"I Was Here" երգի տեսահոլովակը նկարահանվել է միջոցառման ժամանակ նրա ելույթի հիման վրա: Սպիտակ զգեստով շքեղ Բեյոնսեն հիացրել է իր կատարումով: Տեսահոլովակում նաև հիացած հանդիսատեսն ու փոքրիկներն են երևում: Մի խոսքով' տեսահոլովակը տպավորիչ, հուզիչ և գեղեցիկ է ստացվել:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: