Հարսանեկան զգեստ` Ջենիֆեր Էնիսթոնի համար (լուսանկարներ)
17.08.2012
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի ու դերասան Ջասթին Տերուի մոտալուտ հարսանիքն այսօր արդեն ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Գլխավոր ինտրիգն այն է, թե ի վերջո ինչ հարսանեկան զգեստով ենք տեսնելու հարսնացուին:
People ամսագրի խմբագրությունը չի դիմացել և փորձել է ժամանակից շուտ կռահել, թե մոտավորապես ինչպիսին կլինի Էնիսթոնի զգեստը: People-ի անդամները դիմել են երեկոյան ու հարսանեկան զգեստների' աշխարհի առաջատար դիզայներներից մեկին' խնդրելով գծագրել Էնիսթոնի հարսանեկան զգեստի տարբերակներ: Ահա, թե ինչ է ստացվել արդյունքում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6047 անգամ
|