Շակիրայի «փորիկն» արդեն երևում է (լուսանկարներ)
15.08.2012
Խոսակցություններն այն մասին, թե 35-ամյա երգչուհի Շակիրան երեխայի է սպասում իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեից, սկսվեցին դեռևս ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ: Արդեն այդ ժամանակ պապարացիները լուսանկարեցին Շակիրային Գդանսկե հյուրանոցի մոտ, ուր նա ժամանել էր' քաջալերելու սիրելիին: Այդ լուսանկարներում նա բավական գիրացած էր, ճիշտ է, զույգը հրաժարվեց մեկնաբանել այդ հանգամանքը:
Խոսակցությունների երկրորդ ալիքը բարձրացավ այն ժամանակ, երբ Ժերարն ու Շակիրան միասին անցկացրեցին արձակուրդն ու իրենց միկրոբլոգներում տեղադրեցին լուսանկարներ, որոնցում Շակիրան ասես թաքնվում էր Պիկեի հետևում:
Այժմ, կարծես, ամեն ինչ տեղն է ընկնում: Չնայած նրան, որ զույգը առաջվա պես որևէ մեկնաբանություն չի տալիս Շակիրայի հղիության մասին տեղեկատվությանը, պապարացիների նոր լուսանկարները խոսում են նրանց փոխարեն:
Դրանցից կարելի է եզրակացնել, որ Շակիրան արդեն հղիության մոտ 4-րդ ամսում է, քանի որ կիպ տաբատն ու բլուզը հստակ ցույց են տալիս, որ նրա փորիկն ակնհայտորեն մեծացել է: Դիտվել է 4248 անգամ
|