Սելենա Գոմեսը համբուրվել է ոչ Ջասթին Բիբերի հետ (լուսանկարներ)
13.08.2012
Պապարացիները նկատել են Սելենային նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ջասթին Բիբերի ընկերուհին համբուրվել է Նատ Ուոլֆի հետ: Տեսարանը ռոմանտիկ է եղել և բավականին ազդեցիկ: Անգամ զարմանալի է, որ գտնվելով ոչ իր իրական ընկերոջ' Ջասթինի գրկում, Սելենան կարողանում է այդպես հիանալի դերասանական վարպետությամբ ցուցադրել զգացմունքները:
Նոր ֆիլմը' Սելենայի մասնակցությամբ, կոչվում է Parental Guidance Suggested: Ֆիլմի ռեժիսորը Թիմ Գարիկն է, իսկ Սելենան' սյուժեով Նինան, հանդիպում է Ռիկ Տիբոլտի հետ: Ֆիլմը էկրան կբարձրանա 2013-ին:
Բացի դերասանական կարիերայից, Գոմեսն ակտիվորեն զբաղվում է նաև երգով: 20-ամյա աղջնակը ձայնագրում է իր նոր ալբոմը: Դիտվել է 7896 անգամ
|