Վիկտորյա Բեքհեմը կարճատես է
10.08.2012
Վիկտորիա Բեքհեմի ակնոցների հավաքածուն, պարզվում է, բնավ էլ պատահական չի ստեղծվել: Վիկտորյան ստեղծել է դրանք ինչ-որ իմաստով ինքն իր համար, քանի որ ծնված օրից տառապում է կարճատեսությամբ:
Վիկտորյան պատմել է այս մասին լրագրողներին, ովքեր կարծում էին, թե նա մեծ ակնոցների միջոցով պարզապես փորձում է ծածկել դեմքը պապարացիներից: Դիզայները խոստովանել է, որ մեծ ակնոցներն անհրաժեշտ են իրեն' պայքարելու տեսողական խնդիրների դեմ:
«Ինձ իրոք միշտ պետք է եղել ակնոց կրել, բայց ես այդպես էլ չեմ կարողացել գտնել համապատասխան ակնոց: Սա է պատճառը, որ ստեղծեցի սեփական հավաքածուն,-ասել է Վիկին ու կատակել:-Հիանալի կլինի գոնե մեկ անգամ տեսնել, թե ուր եմ գնում»:
Վիկտորյա Բեքհեմի հավաքածուն, իհարկե, բոլորին չէ, որ հասանելի կլինի: Անձամբ Վիկիից մեկ ակնոցի գինը կտատանվի 365-420 դոլարի սահմաններում:
Դիտվել է 2726 անգամ
|