Մրայա Քերին ակտիվորեն պատրաստում է իր 13-րդ ալբոմը, որը նվիրելու է ամուսնուն եւ երեխաներին: Երգչուհու երկրպագուները արդեն հնարավորություն ունեն վայելելու նրա նոր երգը, որը եւս տեղ կգտնի այդ ալբոմում: Մրայան հայտարարել է, որ ընկած չէ նորույթների հետեւից, պարզապես ստեղծում է այն երաժշտությունը, որն իրեն դուր է գալիս: Բացի այդ, նա նշել է, որ այս գործը գրվել է բավականին վաղուց, երբ ինքը ծանր ապրումների մեջ է եղել: "Triumphant (Get 'Em)" երգը Մրայա Քերին կատարում է ռեպերներ Ռիկ Ռոսսի եւ Միկ Միլլի հետ:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: