Աշխարհի խելացի ու հարուստ շիկահերները ֆորում կանցկացնեն
02.08.2012
Սեպտեմբերին աշխարհի բոլոր «խելացի» շիկահերները կհավաքվեն Ղրիմում՝ ֆորումի, որը կկրի «Շիկահերները հանուն…» խորագիրը: Չնայած ֆորումի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենք սպասում են բացառապես «խելացի» շիկահերների, սակայն դա միակ պայմանը չէ… Նրանք նաեւ դատարկ գրպանով չպիտի գան, քանի որ խոշոր հանգանակություն է նախատեսվում, որի ժամանակ հավաքված գումարը կփոխանցվի էկոլոգիական խնդիրներով զբաղվող մի քանի ֆոնդերի:
Այս օրերին նախատեսված է նաեւ միայն շիկահերների համար նախատեսված մի քանի հաստատությունների բացում: Նշենք, որ Ուկրաինայում այդպիսի ռեստորան արդեն կա: Դիտվել է 3132 անգամ
|