Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կուզեմ` աղջիկս ապրի ավելի բոհեմական կյանքով. ԼՈւԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ

31.07.2012

LN-ի հյուրասրահում է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:

-Ո՞րն է ավելի բարդ մասնագիտություն՝ պարոն Գեորգի Պողոսյանի կին լինե՞լը, թե՞ դերասանուհի:

-Վա՜խ, ինչ լավ հարց էր. պարոն Պողոսյանի կին լինելը պատիվ է, հաճույք, կանացի բախտ, որը պահանջում է ամենօրյա պատասխան աշխատանք, ժողովրդի լեզվով ասած' ոչ թե իմ սիրուն աչքերի համար է ամուսինս ամեն ինչ անում' ինձ լավ զգամ, այլ ինքը անում է եւ փոխարենը պահանջում է լինել այնպիսին, ինչպիսին որ պետք է լինի ընտանեկան մոդուլի նորմալ կինը: Ես, իհարկե, ինձ ավելի շատ սիրում եմ Գեորգի Պողոսյանի կնոջ կարգավիճակում, քան դերասանուհու:

-Իսկ նրա պահանջները շա՞տ են ու հատկապես ո՞ր հարցերում է պահանջկոտ:

-Չէի ասի' շատ են, իսկ պահանջկոտ է հատկապես երեխայի հետ կապված հարցերում. մեր մեջ ամեն դեպքում կա տարիքային մեծ տարբերություն, եւ բնականաբար շատ հարցերի մենք նայում ենք տարբեր կերպ, իսկ երեխայի հարցում այդ բախումներն ավելի ակներեւ են: Մնացյալ հարցերում մի բան, որ իրեն դուր չի գալիս, ես չեմ անում. ես գիտեմ' ամեն դեպքում ինքը ճիշտ է, իր կյանքի փորձը շատ ավելի տեղին է, քան իմ' էմոցիայի ազդեցությամբ կատարած ինչ-որ քայլը:

-Ըստ Ձեզ' ո՞րն է ընտանիքի ամրության գրավականը:

-Փորձեմ պարզ ասել. դա ամուսնական զույգի շատ մեծ ցանկությունն է' շատ լավ ընտանիք լինի: Եթե զույգերից մեկի մոտ էգոն ավելի շատ է խոսում, եւ ամեն մեկը ընտանիքում փորձում է ինքահաստատվել, ապա ստեղծվում են արհեստածին խնդիրներ, իսկ երբ երկուսի նպատակն էլ նույնն է' ունենալ ամուր ու կայուն ընտանիք, ապա ծագող բոլոր խնդիրները լուծվում են:

-Ինչպիսի՞ կին եք Ձեր ամուսնու համար: Դուք եք իրեն ավելի շատ հասկանո՞ւմ, թե՞ նա Ձեզ:

-Պետք է ասեմ' մենք շատ տարբեր մարդիկ ենք: Շատ հարցերում ես իրեն չեմ հասկանում, շատ հարցերում ինքը' ինձ, թե՛ ես եմ իրեն ներում, թե՛ ինքն ինձ, ամեն դեպքում փորձում եմ թույլ չտալ սխալներ, որոնք աններելի են, բայց իմ ամուսինը, ինձ շատ սիրելով, ների. երեսունս բոլորել եմ եւ խենթ ու խելառ արարքներ ինձ թույլ չեմ տա:

-Այն, ինչ Ձեզ չի գոհացնում, փորձում եք փոխե՞լ, թե՞ հարմարվել:

-Ո՛չ, չեմ ձգտում փոխել. այն, ինչ ինձ չի գոհացնում, ինձնից կախված չէ, իսկ ինչ ինձնից կախված է ու չի գոհացնում, ես լուծում եմ: Գլոբալ իմաստով ես չեմ կարող փոխել իրավիճակը, իսկ եթե չես կարողանում փոխել իրավիճակը, պետք է փոխես վերաբերմունքդ տվյալ իրավիճակի հանդեպ:

-Այն, որ երեխայի ծնունդը փոխում է ինչ-որ բաներ, պնդում են գրեթե բոլորը, Ձեզ մոտ այդ փոփոխությունները շա՞տ եղան:

-Կարող եմ ասել' ամեն ինչ ամբողջությամբ փոխվեց. աշխարհընկալումդ է փոխվում, սկսում ես ամեն ինչին այլ կերպ նայել'շատ ավելի հանգիստ, շատ ավելի խաղաղված, բաներ կան, որ մտածում ես' ինչի համար ես ապրել: Ես շատ ակտիվ կյանքով եմ ապրել մինչեւ մայրանալը, բայց հետո, երբ նայում ես այդ ամենին, օդ է թվում, ինչ-որ անհասկանալի մի բան:

- Ձեր աղջկա նախասիրություններից կպատմե՞ք: Կուզեի՞ք' ընտրեր Ձեր ուղին:

-Իհարկե, կուզենամ'ընտրի իմ ուղին, միայն մի տարբերությամբ' նա ապրի ավելի բոհեմական կյանքով, դրսի հետ շփումն ավելի շատ լինի. լճացումը Հայաստանում անխուսափելի է:

-Իսկ մտավախություն չկա՞, որ բեմն այնուամենայնիվ կխանգարի անձնական կյանք ունենալուն:

-Ինչո՞ւ պետք է խանգարի, չկա այդպիսի բան:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է լինել լիակատար ե՛ւ ընտանիքում, ե՛ւ կարիերայում:

-Կյանքում չկա ասպարեզ, որտեղ մեկը մյուսի հաշվին չլինի, այդպիսի բացարձակ լիակատար զգացողություն, կարծում եմ, մարդը երբևէ չի ապրում: Լիակատար զգացողություն է, երբ կինը մայրանում է, երբ սիրում է, համբուրվում ու իրեն տիեզերքի մի մասնիկ է զգում, դա է լիակատար զգացողություն, բայց համատեղել գործ, ընտանիք… Դրանք միշտ մեկը մյուսի հաշվին են:

- Ձեր կերտած կերպարներից ո՞րն եք ամենաշատը սիրում:

-Մի ներկայացում կար, որը ցավոք հիմա չկա խաղացանկում, կոչվում էր «Ձայն լռության» կամ «Վեցերորդ պատվիրանը», որտեղ ես խաղում էի մի մուրացկան աղջնակի դեր, մի լուսավոր աղջնակի, ով մուրացկան էր' կյանքի ծանր պայմաններից ելնելով, այդ դերն էի շատ սիրում:

-Ըստ Ձեզ' տղամարդուն կանանց ո՞ր տեսակի հետ է հեշտ ապրել:

-Նայած տղամարդ:

-Իսկ եթե փորձեք ավելի գլոբա՞լ:

-Տղամարդիկ իրենց բնույթով կամք թելադրող են, ցանկացած տղամարդ ուզում է զգալ'ինքը իրավիճակի տերն է բոլոր առումներով, խելացի կանայք նրանք են, ովքեր համոզում են տղամարդուն, որ դա այդպես է, բայց իրականում ամեն ինչ անում են այնպես, ինչպես իրենց է պետք:

-Հայկական առաջին հեռուստասերիալում Դուք էիք, հիմա սերիալներում Ձեզ չենք տեսնում, ինչո՞ւ:

-Որովհետեւ հոգնեցի, հիմա ունեմ առաջարկ, բայց հրաժարվել եմ. գտնում եմ, որ որոշակի ժամանակով հեռանալը ճիշտ երեւույթ է, ինչպես նաեւ սպասում եմ նոր սերիալի, որտեղ կունենամ անելիք. սերիալներում, որոնք հիմա կան, ես ոչինչ չեմ փոխի, հետո սերիալները հիմա լճացման մեծ խնդիր ունեն:

-Ո՞րն է Ձեր կյանքի հեքիաթը:

-Իմ աղջիկը, որը իրական է, բայց իմ հեքիաթային իրականությունն է:

 

Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի

Դիտվել է 15283 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 499 անգամ
25.04.2024
Դիտվել է 257 անգամ
26.04.2024
Դիտվել է 219 անգամ
27.04.2024
Դիտվել է 207 անգամ
01.05.2024
Դիտվել է 175 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster