Ռիհաննան իրեն շատ նման երեխա է որդեգրել (լուսանկարներ)
28.07.2012
Ռիհաննայի հերթական անակնկալը ցնցել է նրա բոլոր երկրպագուներին, հատկապես ֆեյսբուքյան էջին հետևողներին: Բանն այն է, որ երեկ երգչուհին իր ֆեյսբուքյան ընկերների հետ կիսվեց մի գեղեցիկ փոքրիկ աղջնակի լուսանկարով, որը մակագրել է' My adopted daughter (իմ որդեգրած աղջիկը):
Մի քանի րոպեում մեկնաբանությունների հոսք սկսվեց: Երկրպագուներից շատերն այս գրառումը պարզապես կատակ համարեցին, իսկ շատերն էլ ուրախացան Ռիհաննայի համար: Մինչ բոլորը իրենց մեջ վերլուծում էին և փորձում հասկանալ, թե արդյոք Ռիհաննայի խոսքերը ճշմարտացի են, և Ռիհաննան ևս մի քանի ապացույց տեղադրեց իր էջում: Այս անգամ նկարներում երջանիկ փոքրիկն է նույնքան երջանիկ Ռիհաննայի հետ:
Դե ինչ, այս անգամ շնորհավորանքների հոսքն ավելի առատ էր, և գրեթե կասկածներ էլ չմնացին, որ Ռիհաննան աղջնակ է որդեգրել: Նկատենք, որ երեխան շատ նման է Ռիռիին: Դիտվել է 3552 անգամ
|