49-ամյա դերասանուհի Դեմի Մուրի մոտ հիստերիա է սկսվել, երբ վերջինս տեսել է Էշթոն Կատչերի և Միլա Կունիսի լուսանկարը, որտեղ զույգը համբուրվում է: Այս մասին ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել է Դեմի Մուրի ընկերներից մեկը:
«Դեմին շատ է հուսահատվել , որ Էշթոնը նոր հարաբերություններ է սկսել: Նրա սիրտը կոտրված է: Անգամ եթե առաջ Կատչերը դավաճանում էր նրան, դրանք ընդամենը պատահական աղջիկներ էին, դա պարզապես սեքս էր, սակայն ոչ մի խոսք զգացմունքների մասին… Սակայն Միլայի հետ ամեն ինչ այլ է: Թվում է' նրանց մոտ լուրջ սիրավեպ է. դա սպանում է Դեմիին»,- պատմել է Դեմի Մուրի ընկերը:
Ըստ աղբյուրի խոսքերի' Դեմին երկար ժամանակ համոզում էր իրեն, որ Էշթոնի հետ հարաբերությունների վերջը եկել է: Սակայն ամեն ինչ վերականգնելու հույսը դեռ չէր լքել Էշթոնի նախկին կնոջը: «Հիմա Դեմի Մուրը չունի այն բարակ, բայց փրկիչ թելը' հույսը: Ինչպես երևում է' Կատչերը երջանիկ է, սիրահարված և չի պատրաստվում վերադառնալ Դեմի Մուրի մոտ»:
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: