Էստոնիան պաշտպանում են «ամազոնուհիները»
07.02.2012
Էստոնիայում գործում է յուրօրինակ զինվորական գումարտակ, որ կազմված է կանանցից, այն էլ' ամենախաղաղ մասնագիտությունների տեր, ասենք՝ ուսուցչուհի, քարտուղարուհի և այլն: Նրանք աշխատանքային օրերին աշխատում են, իսկ շաբաթ և կիրակի, ավտոմատները ձեռքներին, գնում են ծառայելու: Այս գումարտակը ստացել է Naiskodukaitse անունը: Այն կազմված է միայն կամավոր կանանցից, որոնք հայրենիքին ծառայելու դիմաց որևէ բան չեն ակնկալում ստանալ և չեն վարձատրվում: Նորօրյա «ամազոնուհիները» վախ ունեն, որ իրենց արտաքին թշնամիները, մասնավորապես, Ռուսաստանը, կարող են ամեն պահի հարձակվել Էստոնիայի վրա: «Այդ ժամանակ մեր լեզու ու մշակույթը անհետ կկորչեն: Դա անթույլատրելի է», - ասել է աղջիկներից մեկը: Դիտվել է 4908 անգամ
Читать на русском
|