Ռոբերտ Պատինսոնը պատրաստ չէ Քրիստեն Ստյուարտի հետ ամուսնության
25.07.2012
Այն, որ Քրիստեն Ստյուարտի եւ Ռոբերտ Պատինսոնի միջեւ զգացմունքներ բռնկվեցին «Մթնշաղ» սագայի դեռեւս առաջին հատվածի նկարահանումների ժամանակ, միանգամից իմացան բոլորը: Այս ընթացքում նրանց հարաբերությունների զարգացմանն ուշիուշով հետեւում է նաեւ դեղին մամուլը՝ սպասելով աստղային զույգի ամուսնությանը:
Միայն թե վերջերս տված հարցազրույցում Ռոբերտ հայտարարեց, որ ընտանիք կազմել դեռեւս չի պատրաստվում: «Բոլոր այդ ամսագրերը միաձայն պնդում են, թե ես ամուսնանում եմ: Անգամ մայրս, դրանք կարդալով, զանգել էր՝ հետաքրքրվելու իմ հարսանիքով»,-պատմել է Ռոբերտը: Նա նաեւ նշել է, որ դեռ պատրաստ չէ ամուսնության, չնայած որ Քրիստենի հետ հարաբերություններն իր համար իսկապես կարեւոր են:
Դիտվել է 2477 անգամ
|