Էշթոն Կատչերն ու Միլա Կունիսը այլեւս չեն կարող թաքցնել. ֆիքսել են նրանց համբույրը
24.07.2012
Շշուկները հաստատվեցին. Էշթոն Կատչերի եւ Միլա Կունիսի միջեւ սիրավեպ է սկսվել: Դա է վկայում երեկ պապարացիների ֆիքսած՝ աստղային զույգի համբույրը:
Միլա Կունիսն ընկերակցել է Էշթոն Կատչերին Սթիվ Ջոբսին նվիրված ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ էլ նրանք անթաքույց սիրաբանել են, գրկախառնվել ու համբուրվել: Նման պահերից մեկն էլ պապարացիներին հաջողվել է հեռվից ֆիքսել:
Մինչ այս դերասանները հավատացնում էին, թե իրենք միայն ընկերներ են:
28-ամյա Միլա Կունիսն ու 34 տարեկան Էշթոն Կատչերն արդեն ավելի քան 10 տարվա ծանոթներ են: Ասում են՝ Էշթոնն ընկերներին խոստովանել է, որ Միլային սիրահարվել է տեսնելուն պես, բայց այն ժամանակ նա հանդիպելիս է եղել Մակոլեյ Կապկինի հետ: Շուտով հայտնվել է նաեւ Կատչերի սրտի տիրուհին՝ Դեմի Մուրը:
Փաստորեն, այսքան տարիներ անց նրանք հնարավորություն ունեցան վերադարձնելու բաց թողածը… Հետաքրքիր է՝ ինչպես կզարգանան զույգի հարաբերությունները:
Դիտվել է 3093 անգամ
|