|
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ |
|
Ֆլորա Մարտիրոսյանին «արտասահմանյան» անակնկալ է սպասվում երեւանյան համերգի ժամանակ
07.02.2012
«Այլեւս երբեք». Ֆլորա Մարտիրոսյանը Հայաստանում է եւ փետրվարի 22, 23-ին համերգ կտա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Այլեւս երբեք ցավ, բռնություն, ցեղասպանություն»,- LN-ի հետ զրույցում ասաց Ֆլորա Մարտիրոսյանը: Երեւանյան համերգի ժամանակ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն է ունենալու կենդանի կատարումներին զուգահեռ էկրանին տեսնելու Լոս Անջելեսում նոյեմբերին կայացած նույն խորագրով համերգի տեսագրությունը: Այդ համերգին մասնակցել են Սթիվի Ուոնդերը, Մայքլ Սթոունը, Ալեքսիա Վասիլիուն եւ ամերիկյան շոու բիզնեսի ուրիշ աստղեր... Ֆլորա Մարտիրոսյանը պատմեց, որ այս համերգի ընթացքում առաջին անգամ հնչելու է Ջիվանու «Կռունկ»-ն իր կատարմամբ: Սպասվում է եւս մեկ անակնկալ. բեմում աշխարհահռչակ հայ երգչուհուն կձայնակցի ամերիկացի հայտնի երգիչ Միշել Փռավը:
LADYNEWS-ի տեղեկություններով՝ այս համերգի ժամանակ շատ մեծ իրադարձություն է սպասվում ոչ միայն հանդիսատեսին, այլեւ հենց իրեն՝ Ֆլորա Մարտիրոսյանին... Երեւան են գալու հոլանդական «Մետրիս» գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները, որոնք ուսումնասիրել են հայ երգչուհու ձայնը եւ պարզել, որ այն բուժիչ է եւ մեծ հաջողություն կգրանցի բժշկության մեջ օգտագործվելու դեպքում: Ուսումնասիրության արդյունքների պաշտոնական հայտարարությունը պիտի որ հնչեցվի երեւանյան բեմում... Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում Ֆլորա Մարտիրոսյանը չհերքեց՝ հավելելով, որ ինքն էլ է սպասում անակնկալին՝ սեփական ձայնի ուսումնասիրության արդյունքներին:
Տաթեւ Մադաթյան Դիտվել է 3379 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը
21.10.2026 Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։
|
|
Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը
29.09.2026 Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։
|
|
 |
|
|
Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար
10.09.2026 Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։
|
|
Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը
06.08.2026 Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:
|
|
 |
|
|
Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար
31.07.2026 Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։
|
|
Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց
16.07.2026 Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|