Բրեդ Փիթի մայրը դժգոհ է Անջելինա Ջոլիից
21.07.2012
Ջեյն Փիթը՝ հոլիվուդյան դերասանի մայրիկը, վերջին շրջանում ակտիվորեն հետաքրքրված է որդու ընտանիքով: Սկզբում նա հայտարարեց, որ դեմ է միասեռական ամուսնություններին, չնայած որ գիտի՝ որդին ու հարսը սեռական փոքրամասնությունների ակտիվ պաշտպաններ են:
Հիմա էլ նա դժգոհ է Անջելինա Ջոլիի՝ երեխաներին դաստիարակելու մեթոդներից: Փիթի եւ Ջոլիի հարազատ դուստրը՝ Շիլո Նուվելը, սիրում է տղայական հագուստ կրել՝ նմանվելով եղբայրներին, եւ մայրը դա նրան չի արգելում: Ահա թե ինչն է հարուցել տատիկի զայրույթը, ով սկսել է թոռնուհուն նվիրել գեղեցիկ, աղջկական զգեստներ: Դիտվել է 3477 անգամ
|