Մոսկվայում այս օրերին մեծ էկրաններին է «7 օր ու գիշեր Մերլինի հետ» ֆիլմը: Բրիտանացի ռեժիսոր Սայմոն Քերթիսի ֆիլիմի համաշխարհային պրեմիերան կայացավ 2011 նոյեմբերին: Կարճ ժամանակում ամենատարբեր քննարկումների առիթ տված ֆիլմը խոստացան, որ փետրվարի սկզբից կլինի Ռուսաստանում. այն Մոսկվայում արդեն մեծ դահլիճներ է հավաքում: Մոնրոյի դերակատարուհին' Միշել Ուիլյամսը, այնքան էր ոգեւորված ֆիլմի նկարահանման աշխատանքներով, որ մամուլը սկսել էր գրել' «նոր Մոնրո» է ծնվել: Պրեմիերայից անմիջապես հետո դերասանուհին ԱՄՆ-ում մրցանակի արժանացավ «Կանացի լավագույն դեր» անվանակարգում: «7 օր ու գիշեր Մերլինի հետ»-ը դերասանուհի Մերլին Մոնրոյի' «Արքայազնը եւ պարուհին» ֆիլմը նկարահանելու ընթացքում Բրիտանիայում անցկացրած օրերի մասին է:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: