Կին-օձը. նա ամենաճկունն է աշխարհում (լուսանկարներ)
16.07.2012
Ռուս աթլետուհի 26-ամյա Զլատա Մորավկովան ամբողջ աշխարհին հայտնի է որպես ամենաճկուն, ամենաէքստրեմալ ակրոբատ:
Աղջիկը դեռ փոքրուց է զբաղվել աթլետիկայով, իսկ 4 տարեկանում արդեն հեշտությամբ կարողանում էր բարդագույն աթլետիկական հնարքներ ցուցադրել:
Իր տաղանդի շնորհիվ աղջիկը կարողանում էր տեղավորվել յուրաքանչյուր արկղում:
176 սմ հասակով այս կին-օձը, ինչպես նրան անվանում են, կշռում է 54 կգ: Նա չի հետևում ոչ մի դիետայի, բայց մարզվում է ամեն օր, որպեսզի մկանները տոնուսի մեջ պահի և լիարժեք կառավարի մարմինը:
Դիտվել է 3197 անգամ
|